Գլխավոր շտաբի հայտարարությունը պարզապես հայտարարություն էր։ Դա ռազմական հեղաշրջման փորձ չէր։ Այս մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ՀՀԿ անդամ, ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը։
Դիտարկմանը, որ 2008թ․-ին, երբ մի շարք դիվանագետներ հայտարարութուններով էին հանդես գալիս, քննադատաբար էին մոտենում այդ ամենին, իսկ հիմա ասում են՝ նորմալ է ԳՇ-ի հայտարարությունը, Գալուստ Սահակյանը նկատեց՝ այսօր մենք հայրենիքն ենք տալիս․ «Այսօր մենք հայրենիքն ենք տալիս, իսկ այն ժամանակ հայրենիքը տալու խնդիր չկար»,-նշեց Գալուստ Սահակյանը։