Tuesday, 19 03 2024
Ցավոք, Ադրբեջանի պատճառով քարտեզների ընտրության պայմանավորվածություն դեռևս ձեռք չի բերվել
Խոսքը հայկական գյուղերին չի վերաբերում. Հովիկ Աղազարյանը՝ Տավուշի 4 գյուղերի մասին
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Կենտրոնական բանկը՝ Հայաստանում ռուսական «МИР» քարտերի սպասարկման մասին
Ողբերգական վթար Սյունիքի մարզում. մեքենայի հրդեհվելու հետևանքով զոհվել է 4 հոգի, այդ թվում 11-ամյա երեխա
Չարենցավանի կամրջի մոտ մեքենաներ են բախվել
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ակնկալում ենք ՆԱՏՕ-ի աջակցությունը ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացին. Փաշինյան
ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. գլխավոր քարտուղար
Հուսով ենք, որ Հայաստան-ՆԱՏՕ նոր ձևաչափով գործունեության ծրագիրը շուտով կհաստատվի
Եթե ամեն հուշարձանի համար մեկ հսկող կցենք, ապա կունենանք ավելի շատ հուշարձան, քան՝ մարդկային ռեսուրս
Սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն
Մենք կկորցնենք մեր բոլոր սահմանները, եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ. Փաշինյան
Էն որ ասում են` Տավուշի գյուղերը ուզում է տա, էս մարզում Խրեմլու անունով գյուղ կա՞, ո՞վ է ղեկավարը
Ծառը կոտրվել ու ընկել է մեքենայի վրա
Վարդենիսում էլ ենք դպրոց սարքում, ու թող էլ չասեն՝ էս ինչ բանը փակում են, որովհետև տալիս են
Կասե՞ք ի վերջո, էդ «Fly Arna»-ն ի՞նչ եղավ, փակվե՞ց, լիցենզիան ավարտվե՞ց. Գաբրիելյանը` փոխնախարարին
««Պատիվ ունեմ» խմբակցությունը ներկա է, բայց չի գրանցվում». ԱԺ-ն քվորում չապահովեց
ՔՊ նորընտիր պատգամավոր Դավիթ Կարապետյանը ԱԺ ամբիոնից երդվեց
Շփման գիծը փոխում ենք սահմանով, կարող է զորքերի փոխարեն դիրքերում լինեն սահմանապահներ. Փաշինյան
Ժողովու’րդ, ձեր հարցերի պատասխանները գտնելու ենք, հիմա, թողեք ոտք-ոտք քայլենք առաջ. Փաշինյան
Սահմանագծման և սահմանազատման գործընթացը կսկսենք Բաղանիսից Բերքաբեր ընկած էդ տարածքից. Փաշինյան
13:00
«Եթե խաղաղություն ենք ուզում, պետք է պատրաստվենք պատերազմի»․ Շառլ Միշելի հոդվածը
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի առանձնազրույցը
«Տաշիր» առևտրի կենտրոնը մասնակի փակվել է
Տրոլեյբուսը հայտնվել է խրամուղում. շինարարը կտուգանվի
8 բեռնատարից 7-ի մեջ հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված 7500 տուփ ծխախոտ
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով

Եթե Քոչարյանը Ղարաբաղի մասին մտածում է, պետք է այնտեղ գործունեություն ծավալի, ոչ թե Երևանի կենտրոնում

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ Գագիկ Մելքոնյանը։

 

– Ռոբերտ Քոչարյանն այսօր հարցազրույցում հայտարարել է, թե լուրջ հիմքեր կան ենթադրելու, որ 44-օրյա պատերազմում պարտությունը ծրագրված էր: Նա նաև հարցադրում է անում, թե ինչու պատերազմի 3-րդ օրը չկանգնեցվեց պատերազմը: Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունները:

– Բոլորս տեսանք, թե ոնց ռուսներն ուզում էին կանգնեցնել պատերազմը, չկարողացան, իրենք չդադարեցրին: Այդպիսի փորձ արվել է ռուսների կողմից, բայց իրենք չեն դադարեցրել: Առաջին անգամ մենք դադարեցրինք, իրենք շարունակեցին: Երկրորդ անգամ ֆրանսիացիները փորձ արեցին, էլի հակառակորդը չդադարեցրեց, երրորդ անգամ ամերիկացիները փորձ արեցին, ու էլի իրենք չդադարեցրին: Այսինքն՝ իրենք արդեն զգացել էին, որ կարող են հաղթել, դրա համար չկանգնեցին: Այսինքն՝ երբ որ ասում են՝ թող երրորդ օրը կանգնեցնեին, փորձեր արվել է կանգնեցնելու, բայց հակառակորդը չի կանգնել:

Այսինքն՝ Ռոբերտ Քոչարյանի ասածը մանիպուլյացիա՞ եք համարում:

– Իհարկե, ինքն ուզում է իշխանության գալ և ամեն ինչ ասում է, որ հասնի դրան, բայց դա այդպես չի: Ես էլ կարող եմ ասել՝ ինչո՞ւ ինքը չկազմակերպեց Ղարաբաղում պաշտպանությունը: Չէ որ ինքը եղել է Արցախի նախագահ, գերագույն գլխավոր հրամանատար: Երբ հայտարարում է, թե ես հաղթեցի, ամեն ինչը իրեն է վերագրում, բա հիմա էլ թող հավաքեր բոլորին, գեներալներին, որոնք եղել են Արցախի բանակի հրամանատարներ, բանակի հրամանատարի տեղակալներ, որոնք առաջին պատերազմում կերտել են հաղթանակը, իրենք չէին կարո՞ղ մասնակցեին պատերազմին, հավաքեին նախկին տղերքին ու ամեն մեկը պաշտպանություն կազմակերպեր: Մենք ո՞նց մեր կամավորականներին վերցրինք, գնացինք, կանգնեցինք մինչև վերջ: Մենք չենք պարտվել, կանգնած ենք եղել մինչև նոյեմբերի 25-ը, երբ հրաման է եղել, դուրս ենք եկել: Բա, իրենք էլ թող անեին: Մենք գնացինք երկրորդ կորպուսի հրամանատարության տակ, կազմակերպեցինք այդ պաշտպանությունը: Դեռ տված դիրքերն էլ հետ վերցրինք: Իրենք էլ թող գնային, կանգնեին, պահեին, եթե Ղարաբաղն իրենց պետք էր:

Քոչարյանը նաև հայտարարել է, որ մենք պետք է Ռուսաստանի հետ ինտեգրման այնպիսի բանաձև գտնենք, որը հնարավորություն կտա շատ արագ վերականգնել մեր Զինված ուժերը: Նաև մեր մարտունակության վերականգնման ծախսը մոտ 3 մլրդ դոլար է գնահատել:

– Ես չգիտեմ, թե ինքն ինչպես է գնահատել, բայց ես մի առիթով ասել եմ, որ Ռոբերտ Քոչարյանը ճիշտ կանի, որ գնա Ղարաբաղ, դառնա նախագահ, էդ գումարներն էլ ինքը կարող է ճարել, ռուսների հետ շատ մոտ է, Պուտինի հետ շատ կիպ է: Ինքը կարող է Լեռնային Ղարաբաղի կորցրած տարածքներն էլ հետ բերի: Ինքն ամեն ինչ կարող է անել Ղարաբաղում: Իրենք Հայաստանում անելու բան չունեն, թող գնան Ղարաբաղը ծաղկեցնեն:

Կարծում եք՝ ցանկություն չունե՞ն գնալ ու Ղարաբաղում գործունեություն ծավալել:

– Այո՛, եթե իրենք Ղարաբաղի մասին մտածում են, ուրեմն պետք է Ղարաբաղում գործունեություն ծավալեն, ոչ թե Երևանի կենտրոնում:

Նա նշել է, որ Պուտինը պատերազմի 4-րդ օրը հորդորել է դադարեցնել պատերազմը: Ի՞նչ է ձեզ հայտնի այդ մասով:

– Հոկտեմբերի 9-ին, թե 10-ին Մոսկվա կանչեցին մեր երկրների ԱԳ նախարարներին, հրադադարի փաստաթուղթը ստորագրել տվեցին, բա ինչի՞ չդադարեցրին: Էդ հեքիաթներին պետք է վերջ տալ:

Քոչարյանը պնդել է, որ այս պարտությունը ՀՀ իշխանությունների ձախողումն էր, ոչ թե ԵԱՀԿ Մինսկի խմբի, և որ Ղարաբաղում այս անարդար խաղաղությունը նոր պատերազմի է հանգեցնելու: Ինչպե՞ս եք սա գնահատում:

– Ոչ մի պատերազմ էլ չի լինելու, ինչ որ եղավ, եղավ վերջացավ: Հայաստանի վրա հարձակում չի լինելու, որովհետև Ռուսաստանը հիմա էլ մեր սահմաններին կանգնած է: Ներկայիս իշխանությունները Ռուսաստանի հետ շատ սերտ աշխատում են։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում