Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Բարեփոխումների գործադիր կոմիտեի ղեկավար Միխայիլ Սահակաշվիլիին հանել է Քաղաքաշինության ոլորտի խնդրահարույց հարցերի լուծման համակարգող խորհրդի կազմից:
Ըստ «Ուկրաինսկայա պրավդա»-ի, համապատասխան հրամանագիրը ստորագրվել է մարտի 4-ին և արդեն հրապարակվել է նախագահի կայքում:
Խորհրդի կազմում, կողմերի համաձայնությամբ, Սահակաշվիլիի փոխարեն կընդգրկվի Բարեփոխումների գործադիր կոմիտեի փորձագետ Գեորգի Ցխակայան: Այս որոշման պատճառները չեն պարզաբանվել: