Saturday, 20 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

«Յուվենտուսը» սպասում է Մխիթարյանին. Հայ ֆուտբոլիստը կփոխարինի Դիբալայի՞ն

Թուրինի «Յուվենտուսում» սպասում են ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։ Այս մասին հայտնում է թուրինյան ակումբի վերաբերյալ վերջին նորությունները լուսաբանող Juvelive.it պարբերականը։ Մասնավորապես նշվում է, որ շնորհիվ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլայի՝ գործարքը, ամենայն հավանականությամբ, կկայանա։

Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագի պայմանագիրը «Ռոմայի» հետ ավարտվում է ամռանը։ Այն չերկարաձգելու դեպքում Մխիթարյանը կունենա ազատ ֆուտբոլիստի կարգավիճակ, և Իտալիայի գործող չեմպիոնն առանց ֆինանսական փոխհատուցման ձեռք կբերի նրա տրանսֆերը։ «Յուվենտուսի» ղեկավարությունը Մխիթարյանին դիտարկում է որպես իդեալական տարբերակ։ Մխիթարյանի՝ «Յուվենտուս» տեղափոխվելու մասին տեղեկություններ տարածվեցին փետրվարին։ ԶԼՄ-ները գրում էին, որ հայ կիսապաշտպանը գտնվում է իտալական ամենատիտղոսակիր ակումբի ուշադրության կենտրոնում։

«Այսօր «Յուվենտուսը» փնտրում է Մխիթարյանի պես կայացած և ունիվերսալ ֆուտբոլիստի։ Հավանականությունը մեծ է, որ Պաուլու Դիբալան կհեռանա։ Վերջին շրջանում նրա խաղը ուղղակի չի ստացվում, և արգենտինացի ֆուտբոլիստը մտադիր է կարիերան շարունակել այլ ակումբում։ Մխիթարյանն այն ֆուտբոլիստներից է, ով կարող է լրացնել Դիբալայի բացը»,- գրում է Juvelive.it -ը։

Նշվում է նաև, որ Մխիթարյանի գործակալը պահանջում է առնվազն տարեկան 4 միլիոն եվրո աշխատավարձ, որը «Յուվենտուսի» համար խնդիր չէ։

Օրեր առաջ իտալական մամուլում տեղեկություն էր տարածվել, որ Հենրիխ Մխիթարյանը հնարավոր է չերկարաձգի պայմանագիրը «Ռոմայի» հետ։ Ըստ իտալական լրատվամիջոցների և մասնավորապես Fantamaster.it պարբերականի՝ Մինո Ռայոլան հստակ պայման է ներկայացրել «Ռոմայի» ղեկավարությանը՝ կապված պայմանագրի երկարացման հետ։ Հաշվի առնելով վերջին շրջանում Մխիթարյանի արդյունավետ ելույթները՝ Ռայոլան պահանջել է Մխիթարյանի աշխատավարձի բարձրացում։ Նույն աղբյուրի համաձայն՝ Հայաստանի հավաքականի ավագը «Ռոմայում» ստանում է տարեկան 3.5 միլիոն եվրո աշխատավարձ։ Անգլիայի Պրեմիեր լիգայում Մխիթարյանը ստանում էր անհամեմատ ավելի բարձր աշխատավարձ։ Տեղափոխվելով Իտալիա՝ որոշում կայացրեց խաղալ համեստ վարձատրությամբ՝ հանուն կարիերայի աճի։ Կարծում ենք, սակայն, նման ելույթից հետո մեր կիսապաշտպանը արժանի է ավելի բարձր վարձատրության։

Դեռևս անցյալ տարվա դեկտեմբերից խոսվում էր, որ «Ռոման» պատրաստվում է նոր պայմանագիր առաջարկել Մխիթարյանին։ Գնահատելով հայ ֆուտբոլիստի արժեքը՝ Հռոմի թիմը ցանկանում էր հնարավորինս արագ լուծել նրան թիմում պահելու խնդիրը։ «Յուվենտուսի» հետաքրքրությունը Մխիթարյանի նկատմամբ ևս նպաստել է, որ Ռայոլան նոր պայմաններ առաջադրի «Ռոմային»։

«Յուվենտուսը» դասվում է աշխարհի ուժեղագույն ակումբների շարքին, որտեղ ելույթ են ունեցել և ունենում համաշխարհային ֆուտբոլի տասնյակ լեգենդներ։ Վերջին տասնամյակում «Յուվենտուսը» որակական առումով ուժեղ է եղել իտալական մյուս ակումբներից և առանց դժվարության պահպանել է չեմպիոնի կոչումը։ Վստահաբար կարող ենք ասել, որ 32 տարեկանում «Յուվենտուս» տեղափոխվելը կլինի Մխիթարյանի կարիերայի նշանակալի գործարքներից մեկը, եթե ոչ՝ ամենանշանակալին։ Մխիթարյանի կարիերան «Յուվենտուսում» շարունակվելու պարագայում թուրինյան ակումբը իր հերթին կարևոր ձեռքբերում կունենա, այն էլ՝ առանց ֆինանսական կորստի։ Կորոնավիրուսի համավարակի հետևանքով «Յուվենտուսը» ևս կանգնել է ֆինանսական խնդիրների առաջ։ Հատկապես կիսապաշտպանական օղակում «Յուվենտուսում» կան բացեր, որոնք անհրաժեշտ է լրացնել։

Ինչևէ, վերլուծելով ստեղծված իրավիճակը՝ կարող ենք ասել, որ Մխիթարյանի՝ «Ռոմայից» հեռանալն ու «Յուվենտուսին» միանալը միանգամայն իրատեսական է։ Իհարկե, կան նաև գործոններ, որոնց հետ պետք է հաշվի նստել։ Ընդունենք նաև, որ եթե «Ռոման» չհամաձայնի Ռայոլայի պայմաններին, Մխիթարյանի տեղափոխությունը կլինի այլընտրանքային որոշում։ Նշենք նաև, որ Մխիթարյանի գործակալը լավ հարաբերությունների մեջ է «Յուվենտուսի» ղեկավարության հետ։

Մինո Ռայոլայի գործոնը ևս կարող է մեծ դեր խաղալ տեղափոխության գործընթացում։ Ու քանի դեռ Մխիթարյանի տրանսֆերի վերաբերյալ ստույգ տեղեկություններ չկան, հարկ ենք համարում արձանագրել հետևյալը. հայ ֆուտբոլիստն Իտալիայում ցուցադրում է բոլորովին նոր որակի ֆուտբոլ, որը գրավել է «Յուվենտուսի» պես ակումբի ուշադրությունը։ Վստահ ենք, որ Մխիթարյանի պես ֆուտբոլիստի այսօր իրենց կազմում կցանկանան տեսնել մի շարք այլ գրանդ ակումբներ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում