Friday, 19 04 2024
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ

ԱՄՆ Կոնգրեսականների կոչը կարևոր է․ հայ-ամերիկյան օրակարգում ընդհանուր շահը բավականին շատ է

44-օրյա պատերազմից 4 ամիս անց Եվրահանձնաժողովը դատապարտել է Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու ռմբակոծումը, Արցախում հուշարձանների ոչնչացումը։

Սա քաղաքական առումով ի՞նչ ազդակ է Եվրոպայից․ «Առաջին լրատվական»-ի հարցին «Օրբելի» կենտրոնի փորձագետ Նարեկ Մինասյանը պատասխանեց․ «Նախ՝ պետք է արձանագրել, որ տվյալ պատասխանն արձանագրվել է ի պատասխան հայկական կողմից ներկայացված հարցման, և բավական կարևոր գնահատական է։ Խոսքը վերաբերում է ոչ միայն Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցուն, այլ նաև Արցախում հայկական պատմամշակութային հուշարձանների ոչնչացման խնդրին։ Նման գնահատականը Եվրահանձնաժողովի կողմից կարևոր է տվյալ խնդիրը հետագայում ևս ուշադրության կենտրոնում պահելու համար, և ինչ-որ առումով նաև Ադրբեջանին զսպելու տեսանկյունից։

Գաղտնիք չէ, որ ադրբեջանական կողմը իր վերահսկողության տակ անցած Արցախի տարածքներում արդեն իսկ սկսել է ակտիվ քարոզչական աշխատանքներ իրականացնել։ Մասնավորապես, խոսքը վերաբերում է նրան, որ պաշտոնական Բաքուն հայկական քրիստոնեական հուշարձանները փորձում է ներկայացնել որպես ուդիական հուշարձաններ։ Բացի դրանից՝ արդեն իսկ արձանագրված են տարբեր հուշարձանների նկատմամբ վանդալային վերաբերմունք՝ որոշ հուշարձաններ ենթարկվել են ոչնչացման, որոշ հուշարձաններ մասամբ են վնասվել։ Հետևաբար, ճիշտ է՝ Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին շատ կարևոր է, սակայն Եվրահանձնաժողովի կոչը չի սահմանափակվում միայն Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցով։ Այսինքն՝ Արցախի հայկական ժառանգության խնդրի մասին է բարձրաձայնվում, և բավական կարևոր է, որպեսզի նմանատիպ արձանագրություններ լինեն նաև այլ կառույցների կողմից»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում