Tuesday, 23 04 2024
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»
Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում. «Հրապարակ»
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը. «Ժողովուրդ»
36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել. «Ժողովուրդ»
Վրաստանը խոսեց «երկար մտածելուց» հետո
Սլովենիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղությանն ուղղված քայլը
Հրդեհ է բռնկվել Նուբարաշեն 11-րդ փողոցի երկու տներում
Դանիայի թագավորության պատվիրակությունն այցելել է Մարտունի համայնք
Պուտինը Սերգեյ Բեզրուկովին պարգևատրել է շքանշանով
Հուշարձանների անվտանգությունը հնարավոր է միայն, երբ թշնամանք չլինի. Փաշինյան
ԼՂ հայերի վերադարձը նման պայմաններում անհնարին եմ համարում. Փաշինյան
ՌԴ-ն և Ադրբեջանը հիբրիդային հարձակում են գործել ՀՀ-ի դեմ բրյուսելյան հանդիպումը կանխելու համար
ՀԱՊԿ-ի վրա սկզբունքորեն չի կարելի հույս դնել. չունեմ պատասխան՝ ինչու ենք մնում այնտեղ. Փաշինյան
Վարորդը ի նշան բողոքի ավտոմեքենան վարել է Գյումրու քաղաքապետարանի ուղղությամբ
Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ն ենք ձեռք բերել. ուժերի բալանսը կարևոր է խաղաղության համար
23:18
Մոսկվան Ալիևին հրավիրել է ավելի քան բաց խոսակցության
ԵՄ-ի հետ մերձեցման հրապարակային ճանապարհով ենք գնում. գաղտնի պայմանավորվածություններ չունենք
Մենք գիտենք այդ կարմիր գիծը․ վարչապետն ու նախագահը հանդիպել են

Աղամալ Հարությունյանի պաշտպանը դիմել է դատարան՝ պահանջելով կարճել գործի քննությունը․ ինչ կանի դատախազությունը

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում նախատեսված էր տարիներ առաջ Ռոբերտ Քոչարյանի անվտանգության աշխատակցի՝ Աղամալ Հարությունյանի կողմից Երևանի «Առագաստ» սրճարանում ծեծի հետևանքով սպանված Պողոս Պողոսյանի սպանության վերաբացված գործի դատաքննությունը։ Այս նիստը թվով երկրորդն էր, որը, սակայն, կրկին հետաձգվեց պաշտպանական կողմի միջնորդության հետևանքով։ Կուկու մականվամբ հայտնի Աղամալ Հարությունյանի պաշտպանը երկու դատական նիստ է՝ ցանկանում է դատավոր Արմեն Ֆարխոյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել, սակայն, դատարանի աշխատակազմից նա չի կարողանում ստանալ այս դատական գործը Ֆարխոյանին մակագրելու հիմքերը։ Այսօր էլ կրկին նույն պատճառաբանությամբ նիստը հետաձգվեց, թեև դատակոչված վկաներ կային, որոնց թվում էր երգչուհի Նունե Եսայանը։ Թեև, նա որպես վկա չհարցաքննվեց, քանի որ նիստը չկայացավ, բայց դատավորին տեղեկացրեց, որ ինքը դեպքին ականատես չի եղել։ Դատարանն էլ նշեց, որ դա հարկավոր կլինի ասել հաջորդ դատական նիստին, երբ նիստը կայանա։

Պողոս Պողոսյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Հարություն Բաղդասարյանը դատական նիստերի ձգձգման մեջ միտումնավոր ոչինչ չի տեսնում, բայց տեղի ունեցողը համարում է բյուրոկրատական քաշքշուկ, երբ կողմին չեն տրամադրվում անհրաժեշտ փաստաթղթերը։

Բաղդասարյանն ասաց նաև, որ Աղամալ Հարությունյանի պաշտպանը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ պահանջելով նախապատրաստական փուլում կարճել գործի վարույթը՝ վաղեմության ժամկետի հիմքով։ Բաղդասարյանն ասաց, որ իրենք դեռ չեն ստացել միջնորդության օրինակը, սակայն սպասելի էր, որ պաշտպանական կողմից կլիներ այդ միջնորդությունը, որը ինքը ժամանակավրեպ է համարում։ Փաստաբանի խոսքերով՝ շատ հավանական է, որ ներկայումս դատարանը կարող է քննել միջնորդությունը և գուցե նաև բավարարել, քանի որ վաղեմության ժամկետ է անցել։ Մինչդեռ, առաջին հերթին մեղադրող կողմը՝ դատախազությունը պետք է հետ վերցներ մեղադրանքը, փոփոխեր մեղադրանքի ծավալը և նոր ներկայացներ։ «Գլխավոր դատախազությունը սպասում է, որ գործը քննվի, հետո նոր ինքը վերցնի ու փոփոխի ծավալը, բայց ինձ թվում է, որ դատախազությունը սխալվում է, քանի որ պաշտպանական կողմի միջնորդությունը առաջնահերթ է ներկայացվել ու կարող է և դատարանի կողմից քննվել ու բավարարվել։ Դա տեղի չունենալու համար դատախազությունը պետք է քայլ աներ ու մեղադրանքը հետ վերցներ փոփոխելու համար, բայց առայժմ այդ քայլը չի արվել։ Իսկ մինչև դատախազությունը մեղադրանքի ծավալը չփոփոխի, մինչև 104 հոդվածի 2-րդ մասի դրույթներով մեղադրանք չառաջադրի, ու դատարանն էլ չլուծի վաղեմության ժամկետի հարցը, ապա գործը, ըստ էության, չի լուծվի։ Իսկ պաշտպանական կողմի միջնորդությունը օրենքի շրջանակներում է և, եթե վաղեմության ժամկետի հիմքով այս գործի վարույթը կարճվի, ապա լուրջ խնդիր է ունենալու դատախազությունը։ Ստացվում է, որ ինքը տարիներ անց դիմում է գործի վերաբացման համար, բոլորին իրար է խառնում ու բերում է դատարան, որ գործը կարճվի՞։ Սա զրոյի հավասար քայլ է»,- ասաց Բաղդասարյանը՝ հավելելով, որ ինքը շարունակում է պնդել, որ այսօր գործի քննությունը օբյեկտիվորեն պետք է տարվեր այլ հոդվածով, քանի որ Վերաքննիչ դատարանը, երբ բեկանել է գործը և ուղարկել նոր քննության, հիմքում դրել է այն, որ արարքի որակման խնդիր կա այստեղ։ «Վերաքննիչ դատարանի գործի ծավալով գործի քննությունը ստիպում է դատարանին գործը քննել նոր ծավալով։ Ճիշտ կլինի, որ դատախազը հիմա պահանջի դատարանից մեղադրանքը, տանի ու փոփոխի ու նոր ներկայացնի»,- ընդգծեց Բաղդասարյանը։

Հիշեցնենք, որ 2020 թվականի հուլիսի 7-ին Վերաքննիչ քրեական դատարանը բավարարեց գլխավոր դատախազության բողոքը և բեկանեց 19 տարի առաջ Երևանի կենտրոնում Պողոս Պողոսյանի սպանության գործն ու այն ուղարկեց նոր քննության։ Դատարանի այդ որոշումից հետո Պողոս Պողոսյանին սպանելու համար մեղավոր ճանաչված ու պայմանական ազատազրկման դատապարտված Ռոբերտ Քոչարյանի թիկնազորից Կուկու մականունով հայտնի Աղամալ Հարությունյանը ստորագրություն էր տվել չհեռանալու մասին։ Հիշեցնենք նաև, որ Պողոս Պողոսյանի սպանության գործի վերաբացման համար նոր երևան եկած հանգամանք էր դիտվել Մեծ Բրիտանիայի քաղաքացի Սթիվեն Ջոն Նյուտոնի ցուցմունքը, որը հեղափոխությունից հետո վերադարձել էր Հայաստան, դիմել էր գլխավոր դատախազություն ու մանրամասներ ներկայացրել սպանությունից։ Սպանության օրը Սթիվեն Նյուտոնը եղել էր «Առագաստ» սրճարանում և ականատես եղել տեղի ունեցածին։ Գլխավոր դատախազությունը, ուսումնասիրելով Նյուտոնի հայտարարությունը և կատարելով մի շարք այլ ուսումնասիրություններ, եզրահանգել էր, որ Պողոս Պողոսյանին կյանքից զրկել են ոչ թե անզգույշ ծեծի հետևանքով, այլ տեղի է ունեցել ավելի ծանր հանցագործություն՝ սպանություն, այն էլ՝ մի խումբ անձանց մասնակցությամբ։

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում