Tuesday, 19 03 2024
Եթե նախկինում հնարավոր էր ընտրություն կատարել, այսօր չկա այլընտրանք, քան Եվրոպան
Արսենյանը չի ճանաչում իր գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրելու գործով կալանավորվածներին․ մանրամասներ. «Ժողովուրդ»
Հանրահավաքը կպառակտի՞, թե՞ կմիավորի. «Հրապարակ»
Ռուսները նախազգուշացնում են՝ գենոցիդ ենք անելու
Ինչ է քննարկվել ՔՊ խմբակցության փակ նիստում. «Հրապարակ»
«Ներքին գործերի նախարարությունը 89 հատ թանկարժեք ժամացույց է գնել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոտ 5 միլիոն դրամ՝ օրացույցների և օրագրերի համար․ ԱԺ անհիմն գնումները 2024-ի առաջին եռամսյակում. «Ժողովուրդ»
ՀՀ իշխանություններն իրականում չեն պատրաստվում խզել ՌԴ-ի հետ որեւէ միջպետական պայմանագիր. «Հրապարակ»
Փաշինյանը պաշտոնա՞նկ կանի Շիրակի մարզպետին. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանն ապահովագրում է իրեն Ա եվ Բ պլանների համա՞ր
Հանրապետության նախագահն ընդունել է ֆրանսիացի մտավորականների
Պուտինը ՌԴ նախագահի թեկնածուներին առաջարկել է համատեղ աշխատել
Եթովպիայում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին
Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարությունների միջև անցկացվել են առաջին քաղաքական խորհրդակցությունները
Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «…և նորից Գարուն» ներկայացմանը
00:07
Բայդենը Նեթանյահուին հայտնել է Իսրայելի ռազմական ծրագրերի վերաբերյալ մտահոգությունների մասին
Էրդողանը շնորհավորել է Պուտինին
00:03
ԱՄՆ-ն չի շնորհավորի Պուտինին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Եղանակային պայմանները ՀՀ ավտոճանապարհներին
Արա Աբրահամյանի ներկայացուցիչը 20-ամյա երիտասարդի է ծեծի ենթարկել
Փաշինյանը փոխզիջման օրինակ է ծառայում․ 31 գյուղի հեկտարները կվերադարձվե՞ն
Մեր քաղաքականությունն է թույլ չտալ պատերազմ. Նիկոլ Փաշինյանը Ոսկեպարում էր
ՌԴ նախագահի ընտրության բուն ինտրիգը նոր է սկսվում
Երթուղայինի վարորդը և կանգառում սպասող կինը հարվածներ են հասցրել միմյանց
ՆԱՏՕ-ն նախապատվությունը տալիս է Բաքվի՞ն․ Ստոլտենբերգի «անհամաչափ» օրակարգը
«Վերընտրված» Պուտինը և հայկական պետականությունը անհամատեղելի են
Այս պատմական անողնաշարությունը չի ներվելու հենց պատմության կողմից
Քննարկել ենք ԼՂ-ից բռնի տեղահանումից հետո Հայաստանում և տարածաշրջանում ստեղծված անվտանգային մարտահրավերները. Նարեկ Մկրտչյան
Մի քանի լարի վրա չենք խաղում. իրավունք չունենք երկիրը բախտախնդրության տանելու

Ինչն է խանգարում Հայաստանին «լավ պարել»

Մարտի 1-ի հանրահավաքում Սահմանադրության փոփոխության հեռանկարի մասին Նիկոլ Փաշինյանի ելույթը հանրության ուշադրությանն է արժանացել կառավարման մոդելի փոփոխության հնարավորության մասին հիշատակումով:

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հոկտեմբերին հնարավոր է Սահմանադրության փոփոխություն, և դրանում տեղ կունենա նաև կիսանախագահական մոդելի վերադառնալու տարբերակը: Հայաստանում թե՛ Սահմանադրության նախորդ փոփոխությունների ժամանակ, թե՛ ընդհանրապես պարբերաբար քննարկվել է կառավարման մոդելի հարցը: Այդ հարցը ունի, իհարկե, շատ շերտեր: Անկասկած է, որ մոդելային փոփոխությունները մշտապես հարմարեցվել են տվյալ պահին փոփոխող ուժի քաղաքական խնդիրներին և պատկերացումներին, ռազմավարական նպատակներին: 2005 թվականին Ռոբերտ Քոչարյանն անցումը կատարեց կիսանախագահականի, քանի որ ծրագրվում էր իբրև իշխանության շարունակություն դիտարկել խորհրդարանի մեծամասնության փոփոխությունը՝ ՀՀԿ փոխարեն ԲՀԿ մեծամասնություն, որը ձևավորվում էր նախագահի նստավայրում, և Վարդան Օսկանյանի առաջադրում նախագահի պաշտոնին: Դրանից հետո Ռոբերտ Քոչարյանը կամ կլիներ վարչապետ՝ այդպիսով խորհրդարանական մեծամասնությամբ հակակշռելով նախագահին, կամ պարզապես կղեկավարեր մեծամասնություն-նախագահ հակակշիռը: Իհարկե, այդ ծրագրերը չիրականացան, և հաղթեց Սերժ Սարգսյանի քաղաքական պլանը:

Սերժ Սարգսյանն իր հերթին 2015-ին գնաց փոփոխության, որով գործնականում մի կողմից ապահովում էր վարչապետ մնալու տարբերակը, մյուս կողմից, սակայն, ավելի շատ ապահովում էր իշխանությունը ՀՀԿ նախագահի կարգավիճակով հեռավար կառավարելու հնարավորությունը: Իհարկե, արցախյան հարցում քաղաքական և աշխարհաքաղաքական իրողությունները նրան պարտադրեցին գնալ վարչապետ առաջադրվելու ակնառու քաղաքական ռիսկին:

Ներկայումս բավականին նկատելի են Նիկոլ Փաշինյանի քաղաքական խնդիրներն ու ռիսկերը, անհրաժեշտություններն ու, ըստ այդմ, կիսանախագահական մոդելի վերադարձի քննարկումը: Բանն այն է, որ, ի տարբերություն Սերժ Սարգսյանի, Նիկոլ Փաշինյանը կառավարում է ամենևին ոչ ինստիտուցիոնալացված ուժեղ համակարգ: Սերժ Սարգսյանը կառավարում էր ուժեղ համակարգ: Այլ հարց է, որ այն ուժեղ էր կոռուպցիոն մոտիվով և առանցքով: Կար համակարգ, որտեղ ամեն պտուտակ աշխատում էր ըստ կարգի: Այդ պայմաններում Սարգսյանի համար դյուրին կլիներ հեռակառավարումը՝ զուտ ՀՀԿ նախագահի կարգավիճակով: Ավելին, նույնիսկ վարչապետի կարգավիճակում ամեն ինչ կլիներ առավել դյուրին: Նիկոլ Փաշինյանին չի հաջողվել ձևավորել իր համակարգը՝ օբյեկտիվ ու սուբյեկտիվ մի շարք պատճառներով, և գուցե չի հաջողվելու շատ երկար ժամանակ: Ըստ այդմ, նրան հեռանկարում անհրաժեշտ է ոչ թե խորհրդարանին ենթակա ուժեղ վարչապետի, այլ խորհրդարանից անկախ նախագահի կարգավիճակ:

Չի բացառվում, որ Փաշինյանն այդ միջոցով է նաև ակնկալում ձևավորել իր ուժեղ համակարգը: Ինչ է պետք Հայաստանին քաղաքական ուժերի և գործիչների շահերից անդին: Հայաստանին պետք է իհարկե արդյունավետ, հանրայնորեն թափանցիկ և հաշվետու կառավարում, որը կուժեղացնի պետությունը այս բարդ և մարտահրավերներով լեցուն ռեգիոնում, և թույլ կտա պետությանը օգտագործել արտաքին և ներքին հնարավորությունները: Այդ հարցը, իհարկե, չի լուծվում միայն չգողանալով կամ չկոռումպացվածությամբ: Ըստ այդմ, որքան էլ, իհարկե, լավ պարողին ոչինչ չի խանգարի, այդուհանդերձ, կառավարման մոդելը հանրային զարգացման տեսանկյունից ունի նշանակություն: Որքան այդ մոդելը համահունչ և ներդաշնակ է տվյալ հանրության պատմա-հոգեբանական նկարագրին, պատմական զարգացման տրամաբանությանն ու փորձին, դրանից եկող առավելություններին, դասերին, որքան մոդելը հաշվի է առնում մենթալ առանձնահատկությունները, քաղաքական ավանդույթների բացակայությունն ու քաղաքական մշակույթի թերությունները, այդքան առավել արդյունավետ է լինում կառավարման և ռազմավարական զարգացման խնդիրների հանդեպ: Այդ իմաստով, հայկական հանրությանը, առավել ևս ներկայիս աշխարհում, թերևս առավել օպտիմալ է դիմել խորհրդարանական մոդելի կիրառմանը և գտնել բազմազանության և տարբերությունների պարագայում համակեցության ռեժիմը: Այլապես, ընտրությունն անձերի միջակայք բերելով կամ վերադարձնելով, մենք, ավելի մեծ հավանականությամբ, կքայլենք դեպի անցյալ՝ ինքնախաբեությամբ, թե լուծում ենք մեր խնդիրները, քան ապագա, որտեղ մեզ համար կենսական անհրաժեշտություն է գտնել մեր տարբերությունների և բազմազանության համադրված համակեցության, քան խլացման բանաձևը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում