«Այսօրվա խորհուրդն ուրիշ է, այսօր հարցազրույց չեմ տալիս, հետո բոլորիդ կհրավիրեմ ու ասուլիս կտամ». ԵԿՄ նախագահ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը «Եռաբլուր» պանթեոնում էր։
Այսօր Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է։ Բարձրաստիճան պաշտոնյաները Եռաբլուր զինվորական պանթեոն էին ժամանել՝ հարգանքի տուրք մատուցելու Սպարապետի հիշատակին։
Լրագրողների հարցերին, թե ինչո՞ւ նոր իշխանությունները փոխեցին սխպառազինության գնման պլանը, արդյոք մտահոգիչ չէ՞, որ Վազգեն Սարգսյանի ստեղծած բանակը պարեբերաբար թիրախավորվում է, Միքայելյանը պատասխանեց.
«Քո ասելով ես չպետք է արձագանքեմ, իմ իրավունք է, ես ասում եմ՝ երբ պետք կլինի, ասուլիս կհրավիրեմ, կխոսեմ: Ինչ պետք է, ես ասել եմ»: