Արտահերթ ընտրությունների անցկացման վերաբերայլ Նիկոլ Փաշինյանի առաջարկի հետ կապված ԲՀԿ-ն քննարկում չի ունեցել։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։
Պատգամավորը նշեց, որ բացառապես քաղաքական խորհրդի ձևաչափում պետք է այդ որոշումը կայացվի․ «Այս պահին ձեռնպահ ենք մնալու հարցի հետ կապված մեր անձնական դիրքորոշումը ներկայացնելուց մինչ այն պահը, երբ քաղաքական խորհուրդը՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, կքննարկի առաջարկը»,-ասաց պատգամավորը։