Եվրասիական տնտեսական միության երկրները պատրաստվում են փուլային արգելք մտցնել պլաստիկ տոպրակների և մեկանգամյա օգտագործման այլ պլաստիկի օգտագործման վրա: Այս մասին հայտնում է «Իզվեստիան»՝ հղում անելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությանը:
Ներկայումս նախագիծը գտնվում է ԵԱՏՄ մասնակիցների կողմից ռազմավարության իրականացման փուլում, որը նախատեսում է եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացում մինչև 2025 թվականը: Այս նախագծում նախատեսում է հատուկ միջոցառումներ ներառել`միանգամյա օգտագործման պլաստիկի արտադրության և ներմուծման վրա փուլային արգելք մտցնելու համար:
Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարությունը հայտնել է, որ փաստաթուղթը կհաստատվի մինչև 2021 թվականի առաջին եռամսյակի ավարտը: