ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը խորհրդարանական ճեպազրույցում նկատեց, որ իշխող խմբակցության պատգամավորները չեն դատապարտել Նիկոլ Փաշինյանի՝ «վնգստացող դատավորների» վերաբերյալ հայտարարությունը:
Նրա խոսքով՝ չեն դատապարտել և իրենց հայտարարությունը ԲԴԽ նախագահը շրջել է իրենց դեմ, հղում է արել վարչապետի հայտարարությանը:
«Մի արեք տենց հայտարարություններ, հղում չեն անի ձեր հայտարարությանը: Հարցն այն է, որ եթե իրենց ղեկավարն է արել՝ նորմալ է, բայց որ ԲԴԽ նախագահը դա ինչ-որ այլ նյուանսով ա արել՝ տադապարտելի է», – նշեց պատգամավորը: