Friday, 23 04 2021
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 6 մարզում
Չորրորդ զորամիավորման զորամասերից մեկի հակատանկային ստորաբաժանումը գերազանց է կատարել վարժանքները
«Մերժի՛ր Սերժին», իսկ երեք տարի անց՝ «Նիկոլ դավաճա՛ն»․ ինչ ունենք հեղափոխությունից հետո․ «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԿԳՄՍ նախարարը կհաստատի Պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի ընտրության արդյունքները
Սյունիքում Փաշինյանի դեմ ակցիաները մարդաշատ չէին. քանի մարդ էր մասնակցում․ «Ժողովուրդ»
Ինչ ենք անում, երբ ԱՄՆ-ն ճանաչում է ցեղասպանությունը
Ամերիկյան պաշտոնական մոտեցումը կարող է փոխվել Հայոց ցեղասպանության հարցում
07:30
Հայոց ցեղասպանությունը Բայդենի կողմից ճանաչելու հնարավորության շուրջ սենատոր Էդվարդ Մարքիի ուղերձը
Պուտինը պատրաստակամություն է հայտնել Զելենսկու հետ երկկողմ հարաբերությունների հարցերը քննարկել Մոսկվայում
Վրաստանում մինչև 80% կորոնավիրուսի բրիտանական շտամ է շրջանառվում. Գամկղրելիձե
Դե թող հիմա ասեն՝ բե՞ռ է Արցախը, թե՞ վահան. Դավիթ Բաբայանը՝ Սյունիքում առկա իրավիճակի, Արցախում կրակոցների մասին
Ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը հասել Է Ղրղզստան
Լարսը բաց է. ռուսական կողմում կա մոտ 415 կուտակված բեռնատար
Երևանի Հալաբյան փողոցի տրանսպորտային լուսացույցները կտեղակայվեն երթևեկելի մասի վերևում․ՃՈ
Արձակուրդում է գտնվում 21 դատավոր,ևս 7 դատավոր գտնվում է ինքնամեկուսացման պայմաններում.ԲԴԽ
Վրաստանի նախագահը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին կոչ է արել ավելի ակտիվ կայունություն ապահովել Սև ծովում
Հաղթանակի կամրջից քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Սերբիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են ռազմական համագործակցության հարցեր
Հրդեհ՝ Աբովյան քաղաքի շենքերից մեկում. տարհանվել է 40 բնակիչ
Արցախի ԱԺ-ն ընդունել է մի շարք օրենքներ և Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի հայտարարություն
Հաղարծին գյուղին հարակից անտառում քաղաքացին ընկել և վնասել է կողերը. ԱԻՆ
Ռուսաստանը Ուկրաինայի սահմանին գտնվող զորքերը վերադարձնում է հիմնական տեղակայման վայրեր
Սյունիքի հետ կապված հարցերը Հայաստանում պետք է լուծվեն առանց որևէ բախում և ապակայունացում ենթադրող գործելաոճի
Ոստիկանության պարզաբանումը՝ դատախազության շենքի մոտ ակցիայի վերաբերյալ
Երևանի «Գլաձոր» համալսարանի ռեկտոր Ժորա Ջհանգիրյանը պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով
Նարեկ Սարգսյանը կմնա կալանքի տակ․1lurer.am
ՀՓՇ-ն փորձելու է օգտագործել Ապրիլի 24-ի միջոցառումները. ՀՅԴ-ն քննարկում է ջահերով երթից հետո նստացույց անել
Դա խուլիգանություն էր. տուժողը ոչ միայն վարչապետն էր, այլև հանրությունը
Ակցիայի նախաձեռնողները մերժեցին մի քանի հոգով ներս մտնելու առաջարկը. Գոռ Աբրահամյան

«Հայի վերջին խելքը»

Այսօր Սպարապետ Վազգեն Սարգսյանը կդառնա 62 տարեկան:

Ներկայացնում ենք Վազգեն Սարգսյանի «Հայի վերջին խելքը» պատմվածքը:

 Աշտարակից Ուջան, ելեւէջուն ճանապարհով, ցեխ ու անձրեւ, արեւ, արքայություն, ձյուն ու բքի միջով փոքրամարմին մի մարդ է առաջանում, մանդոլինը թեւի տակ, գլուխը բարձր։ Երգի դասատու է, 1918-19 թվերին, Պետերբուրգից’ Թիֆլիս, Թիֆլիսից Երեւան երթուղով է եկել։ Իր կարեցածը հայ երեխային հայ երգ ուսուցանելն է։ Ո՞ւր գնամ, ասել է։ Ուջան, ասել են։ Երդվել ու գնացել է։ Մանդոլինը թեւի տակ, նպատակը հստակ։ Տարիներ են անցել, կառավարություններ ու ղեկավարներ, նոտաներ ու երգեր են հաջորդել մեկմեկու, խմբերգերի ժխորում իր զուլալ ձայնը խեղդվել, անձը մոռացվել է։ Դասատուները հրահանգիչ են դարձել, հրահանգիչները’ քարտուղար, ինքն’ իր երդումին հավատարիմ, իր նպատակը հստակ, հայ երեխային հայ երգ է պետք։ Հիսուն տարի իր արահետով գնացել-եկել է։ Ոչ ոք չի ասել’ արահետիդ մատաղ, հետեւից կարմիր խնձոր չեն ուղարկել։ Հարազատները ձեռքները անհույս թափահարել, մայրաքաղաքներում իրեն մոռացել են։ Կողքից ծիծաղել ու մերթընդմերթ խղճացել են։ Ինքն իր երդումին հավատարիմ, իր նպատակը հստակ…

Հեքիաթ չէ, ընկերոջս’ Ղուկաս Սիրունյանի դասատուն է։ Որտեղի՞ց ճանաչեք, իր անունով փողոց չկա. արձան չենք կանգնեցրել։ Պատմությունն իրենց պարզ ու հասարակ, շարքային է անվանում։ Իրենց շարքային ցա~վը տանեմ։ Շարքայինի կարիք ունենք։ Մի լավ հովիվը, հայ երգի մի երդվյալ դասատուն Մեղրու գյուղերում’ տասը հոդված արժեն. Վազգեն Սարգսյան։ Ու թե, այնուամենայնիվ, գրելու ես, ուրիշներին թող տնտեսական վերլուծությունները, գրական հնարքները եւ ազդարարիր, ինչպես, ասենք, Թատերական հրապարակի բարձրախոսից կազդարարեիր.

Հայրենակիցներ, Մեղրու շրջանի Ալդարա գյուղի նորաստեղծ հայկական-ռուսական դպրոցին անհրաժեշտ են հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչներ։

Մեղրու շրջանի բոլոր գյուղերին օդի պես անհրաժեշտ են հայ խաշնարածներ։

Մեղրու շրջանի լքված ու կիսալքված շեներին անհրաժեշտ են տեր ու տիրականներ։

Մեղրու ժողովրդին ինչեր միայն անհրաժեշտ չեն, բայց մեղրեցին ուզվոր չէ, մի բան է խնդրում իր ժողովրդից ու իր կառավարությունից…

… Վախենում եմ, որ էս հովերն էլ անցնեն, ու Մեղրին մնա հին ցավերով լեցուն իր հին տաշտակի առաջ։ 1988 թվականն անցավ’ 1989-ի կեսն էլ հետը. Երեւանից քանի՞ պատասխանատու ընկեր է եղել Մեղրիում, տեղում քանի՞ հարց է լուծվել… Ցույց տվեք’ կոխեք աչքս, իմ արեւ’ ուրախ կլինեմ։

Գրող Շահեն Թաթիկյանն էր շրջանում։ Հինգ-վեց տեղից վիրավոր, յոթանասունն անց, չալիկով քայլող տղամարդ է։ Խոսելիս անգամ հեւում է։ Այո, բայց Հայաստանում չկա երեւի քաղաք ու շրջան, ուր մազը կրակին տային, ու Թաթիկյանը հավարին չհասներ։ Ցավ ունի սրտում մարդը, որ թռչող սրտի հետեւից մի կերպ, չալիկով, բայց հասնում է։

Սրտացավության պակասից եմ վախենում։

Ցավի առուծախից եմ վախենում։

Վախենում եմ Լիճքի ու Տաշտունի, Մարալզամիի համար, որ նախագահ ունի’ աշխատող չունի, տներ ունի’ բնակիչ չունի։ Բնակիչների հետեւից Վլադիկն էլ տեղ չմնաց, որ չգնաց, չեն գալիս, պանսիոնատներում, գետնախորշերում անգամ ծվարել են’ Մեղրի չեն գալիս. «հեռու է»։ Ինչի՞ց է հեռու’ իրենք էլ չգիտեն։

Գաղթականների համար եմ վախենում, որ էս վերջին հանգրվանում էլ իրենց տեր չեն զգում, հյուր են զգում։ Երկիր է, սիրելի եղբայրներ, հյուրանոց չէ, գաղթելու էլ տեղ չունենք, վերջ։ Դուք հայ ազգի վերջին գաղթականներն էիք, չհամոզվեցի՞ք, որ մեր փրկությունը էս մի բուռ հողի վրա է։ Ուրիշի բնում ձու դնող թռչունին հանդուրժում են’ քանի դեռ կչկչալով ձու է ածում։ Դրանից հետո… ինձանից լավ գիտեք, թե ինչ են անում դրանից հետո…

Մեր հացն ուտող, ուրիշի դռանը հաչող շներից եմ վախենում։

Մեզանից եմ վախենում, որ միլիոնանոց միտինգներից, Սումգայիթից ու երկրաշարժից հետո’ էլի մեկմեկու անվերապահորեն սիրել-ներել-հանդուրժել չսովորեցինք։ Բռունցքված ձեռքն այսօր բուռ է դառնում եւ գրանցում ու աշխատատեղ է վաճառում գաղթականին, տնակ’ աղետյալին։ Մի սուտ բանի համար ավտոբուսում կարող ենք մեկմեկու գլուխ ջարդել, հինգ րոպե անց ինքներս մեզ վարկաբեկել. «ազգ չենք, էլի», կես ժամ հետո վանկարկել’ «մի-ա-ցում»։ Հազար անգամ ասել ենք, որ մեր փրկությունը մեր միասնական ուժի մեջ է, բայց այնքան ենք իրարից հեռու, ասես իրավապահ մարմինների աշխատողներս այլ ազգից ենք, գործարարներս’ ուրիշ, մեկէլներս ու էն մեկէլներս’ լրիվ ուրիշ… Մինչդեռ, հայ գյուղացին, հայ շինարարը, հայ գիտնականն ու կառավարիչն այսօր առավել, քան երբեւէ, պարտավոր են մեկմեկու հանդուրժել-օգնել’ դառնալու աշխարհի ամենալավ հողագործն ու շինարարն ու գիտնականն ու կառավարիչը։ Եվ ամենալավերի հավաքականությունը կդառնա ամենակարող ուժ։ Ուրիշների քանակի դեմ’ որակ, այլ ելք մենք չունենք։

Որակազրկումից եմ վախենում, կեղծ դիպլոմներից, սուտ կոչումներից, ծակ փիլիսոփայությունից, գաղափարագարությունից, բոշայությունից, ոռբացությունից, ծախված դիրքերից…

Կեղծ ինտերնացիոնալիզմից շատ եմ վախենում։

Վախենում եմ «Ղարաբաղ» կոմիտեի տղերքի ճակատագրի համար։

Մեղրու իննհարկանի շենքերին նայում ու վախենում եմ անպատիժ անպատասխանատվությունից։ Նոր երկրաշարժից եմ վախենում, հնի’ հետեւանքներից։

Ագարակի մոլիբդենի կոմբինատի թափոններից եմ վախենում, ծիրանենիների չորացումից։

Էհ, ամենաառաջին չոբանի հայտնությունից եմ վախենում։ Չէ, հայտնությունից չէ’ մեր կանչել-բերելուց եմ վախենում։

Վախենում եմ մեր խելքի չգալուց։

Ամենից շատ վախենում եմ նրանցից, ովքեր ոչ մի բանից չեն վախենում, բացի աթոռ կորցնելուց (եթե ունեն)։

Վախը պարպելու ամենալավ միջոցն, ասում են, գոռալն է’ ուզում եմ գոռալ աղաղակել իրենց հավաքական, անվախ ականջում։

Հայրենակիցներ, վախենում եմ. Չէ. վախ բռնողի մոտ մի տարեք, վախս կիսեք։ Մեր փրկությունը նաեւ մեր հավաքական վախի մեջ է։ Հավաքական ուժ, գումարած հավաքական վախ, գումարած հավաքական խելք։ Հայի է~ն, վերջին խելքը, որ մեզ հիմա է պետք։ Թե չէ ամեն կողմից պատրաստ սպասում են, նայեք, քրքիջն աչքներում, որ տենչում է պայթել. «Հայի վերջին խելքը իմը լիներ»… Չէ, մեր խելքը մեզ եւ այսօր, հիմա է պետք։ Խելք-խելքի, եղբայրներ, ուս-ուսի, եղբայրներ, վախենում եմ… 

Մեղրի, 1988-89թթ

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում
new adriver("adriver_banner_525093214", {sid:216038, bt:52, bn:28});