Tuesday, 19 03 2024
Հանրապետության նախագահն ընդունել է ֆրանսիացի մտավորականների
Պուտինը ՌԴ նախագահի թեկնածուներին առաջարկել է համատեղ աշխատել
Եթովպիայում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին
Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարությունների միջև անցկացվել են առաջին քաղաքական խորհրդակցությունները
Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «…և նորից Գարուն» ներկայացմանը
00:07
Բայդենը Նեթանյահուին հայտնել է Իսրայելի ռազմական ծրագրերի վերաբերյալ մտահոգությունների մասին
Էրդողանը շնորհավորել է Պուտինին
00:03
ԱՄՆ-ն չի շնորհավորի Պուտինին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Եղանակային պայմանները ՀՀ ավտոճանապարհներին
Արա Աբրահամյանի ներկայացուցիչը 20-ամյա երիտասարդի է ծեծի ենթարկել
Փաշինյանը փոխզիջման օրինակ է ծառայում․ 31 գյուղի հեկտարները կվերադարձվե՞ն
Մեր քաղաքականությունն է թույլ չտալ պատերազմ. Նիկոլ Փաշինյանը Ոսկեպարում էր
ՌԴ նախագահի ընտրության բուն ինտրիգը նոր է սկսվում
Երթուղայինի վարորդը և կանգառում սպասող կինը հարվածներ են հասցրել միմյանց
ՆԱՏՕ-ն նախապատվությունը տալիս է Բաքվի՞ն․ Ստոլտենբերգի «անհամաչափ» օրակարգը
«Վերընտրված» Պուտինը և հայկական պետականությունը անհամատեղելի են
Այս պատմական անողնաշարությունը չի ներվելու հենց պատմության կողմից
Քննարկել ենք ԼՂ-ից բռնի տեղահանումից հետո Հայաստանում և տարածաշրջանում ստեղծված անվտանգային մարտահրավերները. Նարեկ Մկրտչյան
Մի քանի լարի վրա չենք խաղում. իրավունք չունենք երկիրը բախտախնդրության տանելու
Պուտինի ստեփանակերտյան Նավրուզը
Podcast կարևորի մասին
21:50
ԵՄ-ը նոր պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի նկատմամբ
Գորիսում երեք հոգու նկատմամբ հրազենով սպանության փորձի համար հետախուզվողը հայտնաբերվել է
21:30
Նիգերը կարող է Իրանին ուրանի հասանելիություն տալ
21:20
Եվրախորհրդի որոշմամբ՝ Ուկրաինային լրացուցիչ 5 մլրդ եվրոյի ռազմական աջակցության կցուցաբերվի
Գողական ռազբորկա, կրակողներ՝ ամենաանվտանգ քաղաքում
Միջադեպ մերձդնեստրում. ՆԱՏՕ-ն սկսել է ամենամեծ ռազմակայանի կառուցումը
4 գյուղերի «վերադարձով» Հայաստանի գլխին կախված վտանգները չեն պակասի, ճիշտ հակառակը
Քաղաքացիներն ապօրինի զենք-զինամթերք են կամավոր հանձնել, նաև` փրկարարական ջոկատում
20:30
ԵՄ երկրները պետք է նպատակ ունենան կրկնապատկելու զենք-զինամթերքի պատվերները․ Միշել

Փակ ցիկլ. Փաշինյանին հեռացնելու ներքաղաքական ինտրիգը

Հասկանալի է, թե ինչու է արմատական ընդդիմությունը դնում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի և ընտրությանը մասնակցության բացառման հարց:

Գործնականում դա նույնիսկ Փաշինյանին քաղաքականությունից հեռացնելու հարց է, ինչի համար էլ նրա դեմ քննադատության շեշտադրումները ոչ թե քաղաքական են, այլ անձնական: Եթե «Իմ քայլը» որևէ ձևաչափով մասնակցում է նոր ընտրության առանց Նիկոլ Փաշինյանի, ապա այդ ընտրությանը հաջողելու և ընդհանրապես «Իմ քայլի» քաղաքական որևէ հեռանկար հայտնվում է, մեղմ ասած, մշուշոտ վիճակում: Սա, իհարկե, չի վերացնում արմատական ընդդիմության՝ կառավարող նախկին համակարգի հանդեպ հանրային անվստահությունը: Բայց հանրային-քաղաքական մնացյալ դաշտում ստեղծում է վակուում: Իսկ հաշվի առնելով այն, որ նախկին կառավարող համակարգը, խոշոր հաշվով, այսօր միակ ինստիտուցիոնալացված սեգմենտն է՝ մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ իրողություններից ելնելով, ապա մնացյալ սեգմենտում ստեղծված վակուումի պայմաններում՝ զուտ տեսակարար կշռի և հարաբերակցության առումով, արմատական ընդդիմությունը ստանում է արդեն առավելություն քաղաքական ուժերի հարաբերակցության համատեքստում: Սա իրականում լոկ քաղաքական օպերատիվ-մարտավարության խնդիր չէ, որ դրսևորվում է ներկայումս: Այստեղ արտացոլվում է Հայաստանի համար հեռանկարային, ռազմավարական նշանակության խնդիր:

Բանն այն է, որ իրերի այդ դրությունը եթե թավշյա հեղափոխությունից հետո և դեռևս որոշակի ժամանակահատված իր մեջ պարունակում էր ավելի կառուցողականություն, ապա այժմ վերածվում է ապակառուցողական դրության, հատկապես հետպատերազմական շրջանում: Եթե Նիկոլ Փաշինյանը միակ ուժն է, որը պետք է բալանսավորի քաղաքական դաշտը ակնհայտորեն մեծամասնության աջակցություն չունեցող, մեծ անվստահություն վայելող, բայց նախկին համակարգի հարաբերական, տեսակարար առավելությունից, ապա սա արդեն, ըստ էության, վերածվում է փակ շրջանի: Հանրությունն ունի այդ շրջանը ճեղքելու խնդիր, ինչը կարող է տեղի ունենալ միայն քաղաքական նոր որակի և բովանդակության ի հայտ գալու պարագայում, որը, սակայն, անպայմանորեն պետք է անպայմանորեն ինստիտուցիոնալացվի: Այդ խնդիրը Հայաստանի համար ներկայումս ունի ընդհուպ ազգային անվտանգության նշանակություն, որովհետև առկա հարաբերակցությունը կազմալուծում է Հայաստանի հասարակական-քաղաքական օրգանիզմը, կաթվածահար անում այն: Իսկ երկրների ինքնիշխանությունը սպառնալիքներ է ունենում ոչ միայն արտաքին ագրեսիայի կամ, այսպես ասած, ներքին անկարգությունների, այլ փակ շրջանի մեջ հայտնվող քաղաքական ցիկլերով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում