Անցյալ տարվա մայիսին ռուսական «Fregat-SB» արբանյակի բաքում տեղի ունեցած պայթյունը NASA-ն անվանել է վերջին հինգ տարվա ընթացքում տիեզերքում տեղի ունեցած ամենալուրջ միջադեպը: Այս մասին հաղորդվում է Ջոնսոնի տիեզերական կենտրոնի կայքում:
Նշվում է, որ փետրվարի 1-ի դրությամբ ամերիկյան հսկիչ սարքավորումները այս միջադեպից հետո 100-ից 6000 կմ բարձրության վրա գրանցել են 325 բեկոր, որոնցից 309-ը մնացել են տիեզերքում:
Պայթած բաքը գտնվում էր ուղեծրում, որի նվազագույն բարձրությունը 427 կմ էր, իսկ առավելագույնը՝ 3629 կմ: Այն տիեզերքում բաժանվեց արբանյակից՝ վառելիքը սպառելուց հետո: