Thursday, 18 04 2024
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար
Վրաստանի «խորհրդայնացումը» իրականանում է
ԵՄ-ն սկսում է զինել Հայաստանին ոչ մահաբեր զենքով
Ամբաստանյալը հայհոյել, սպառնացել է դատավորին և նրա ընտանիքին
Ռուս խաղաղապահները լքում են իրենց «անպատասխանատվության գոտին»
23:00
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գերազանցում է միջուկային մարտագլխիկների քանակով
22:45
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար
Ներքին դիսկուրսի սպառնալիքը. պարտությունը ճակատագիր չէ
Բաքուն փորձում է բովանդակազրկել իր պատերազմական հանցագործությունները. փաստեր չունեն
Մահակով բռնաբարելու ակնարկ, ծեծ․ՆԳՆ-ում բելառուսացման պրոցես է՝ Փաշինյանի գիտությամբ
21:50
Սահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք
Podcast կարևորի մասին
21:20
Գերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և Իսրայելին
ՀՀ և Ֆրանսիայի ԱԳՆ-ները քաղաքական խորհրդակցություններում անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի
Ռուսաստանը խոստովանեց պարտությունը
Լիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղության գործընթացին. Լիտվայի ԱԳ նախարարը՝ Ալեն Սիմոնյանին
ՌԴ Տյումենի մարզի ութ բնակավայրերում տարհանում է հայտարարվել
ՀՀ և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները հայտնել են երկկողմ օրակարգն ակտիվորեն հարստացնելու պատրաստակամություն

Ի՞նչ պատահեց հայկական Boeing 737-ին Իրանի երկնքով անցնելիս

Իրանական ընդդիմադիր Independenpersian.com-ը ծավալուն զեկույց է հրապարակել «Ֆլայ Արմենիա» ավիաուղիներին պատկանող հայկական օդանավի «անհետացման» վերաբերյալ, որը 1in.am-ը թարգմանել է հատվածաբար։

2021 թվականի փետրվարի 21-ին «Ֆլայ Արմենիա» ավիաուղիների ընկերության հայկական Boeing 33-737R մարդատար ինքնաթիռը ՝ հայկական EK-FAA հաշվառման նշանով, Էստոնիայի մայրաքաղաք Տալլինի օդանավակայանից Արաբական Միացյալ Էմիրություններ էր թռչում և, ըստ երևույթին, տեխնիկական թերության պատճառով արտակարգ վայրէջք է կատարել Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայանում:

Նույն օրվա կեսօրին ԱՄԷ-ի քաղաքացիական ավիացիայի վարչության պաշտոնյաները զանգահարեցին իրենց հայ գործընկերներին` պարզելու համար, թե ինչու մոտ 24 տարեկան Boeing 737-ը չի հասել իր նպատակակետին:

Հայաստանի պաշտոնյաները, անտեղյակ լինելով Թեհրանում հայկական ինքնաթիռի արտակարգ վայրէջքի մասին, կապվեցին «Ֆլայ Արմենիա» ավիաընկերության պատասխանատուների հետ՝ պարզելու համար Թեհրանում ինքնաթիռի վայրէջքի պատճառը:

Ավելի վաղ հայկական որոշ լրատվամիջոցներ հայտնել էին ինքնաթիռի առևանգման հավանականության մասին, ինչը հերքել էին Հայաստանի քաղաքացիական ավիացիայի պաշտոնատարները:

Ըստ արբանյակային պատկերների՝ ամբողջովին սպիտակ ինքնաթիռը Թեհրանում վայրէջք կատարելուց հետո տեխնիկական զննման համար տեղափոխվել է C-130 տրանսպորտային ինքնաթիռների նորոգման կայան:

Իրանի զինված ուժերի օդային տրանսպորտի կազմակերպության տեղեկացված մի աղբյուր ասել է, որ Թեհրան տեղափոխված ինքնաթիռը, ամենայն հավանականությամբ, կօգտագործի «Կասպյան ավիաուղիներ» ընկերությունը, որն այս պահին ունի նման հինգ ինքնաթիռ՝ երեք հատ 29 տարեկան Boeing 4-37 H6 և 2 հատ 23 տարեկան Boeing 524-737: Ըստ նույն աղբյուրի՝ այս օդանավը պատվիրվել է «Կասպյան ավիաուղիներ» ընկերության համար մոտ ութ ամիս առաջ:

Իրանի քաղաքացիական ավիացիայի արդյունաբերության դեմ ԱՄՆ պատժամիջոցները շրջանցելու նպատակով իրանական ավիաընկերությունները տարիներ շարունակ ուղևորատար ինքնաթիռներ են ներմուծում Հայաստանի, Ղազախստանի, Ուկրաինայի, Ուզբեկստանի և Տաջիկստանի միջնորդ և հարակից ընկերությունների օգնությամբ:

Նախքան այս Boeing 737-337r-ի Իրան հասնելը, վերջին անգամ իրանական Mahan Airlines ընկերության համար Հայաստանի միջոցով ուղևորատար ինքնաթիռներ գնվել են 2019-ի ամռանը: Այդ ընթացքում երկու Airbus A310-325 ինքնաթիռ է ձեռք բերել «Արմենիա ավիաուղիներ» կոչվող հայկական ավիաընկերությունը: Ամիսներ տևած միջնորդական ջանքերից հետո ղազախական Airbus A310 ինքնաթիռի հետ այդ օդանավերը վայրէջք կատարեցին Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայանում, և Mahan-ը վերջապես դրանք վարձով տվեց Iran Airtur-ին:

Նախկինում Mahan Airlines-ը Հայաստանում իր կամ հարակից ընկերությունների միջոցով ուղևորատար ինքնաթիռների միակ ներմուծողն էր Իրան: Mahan ավիաընկերությունը շուրջ 15 տարի շրջանցում է պատժամիջոցները Հայաստանում ֆիկտիվ ավիաընկերությունների ստեղծման շնորհիվ՝ Blue Airways և Vertir Airlines-ից մինչև Armenia Airways-ը, որոնք 2018 թվականից պատժամիջոցները շրջանցելու խնդրով են զբաղված: 2018 և 2019 թվականներին «Արմենիա» ավիաընկերության միջոցով երկու Airbus A310-325 ինքնաթիռների գնումն ու ժամանումը Հայաստանի տարածքով ինքնաթիռների գնման վերջին հաջող օրինակներն էին:

Բացի «Արմենիա» ավիաընկերությունից, որը պատասխանատու է պատժամիջոցները շրջանցելու հարցում Mahan-ին օգնելու համար, 2018 թվականից ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել բոլոր մյուս ընկերությունների նկատմամբ:

Հիմա երևում է, որ բացի Mahan-ից, մեկ այլ ընկերություն էլ է ներգրավված, որը Հայաստանից հաջողությամբ գնել ու ներմուծել է ԱՄՆ արտադրության Boeing 737 ինքնաթիռը: Այնուամենայնիվ, այս ընկերությունն այնքան էլ հաջողակ չի եղել պատժամիջոցները շրջանցելու և Boeing 737-ը գնելու լուրերը գաղտնի պահելու հարցում։ Մի քանի հայկական լրատվական գործակալություններ, տասնյակ լրագրողներ և պետական պաշտոնյաներ մեկնաբանել են օդանավի գնման և Իրան մուտք գործելու մասին լուրը, և դա կարող է ձախողել իրանական ընկերության կողմից 33 տարեկան EK-FAB հայկական գրանցման համարանիշով Fly Armenia Airways-ի մեկ այլ Boeing 737-ի ներմուծումն Իրան: Իրանը նույնիսկ կարող է ստիպված լինել EK-FAA ինքնաթիռը նորոգումից հետո ցուցադրաբար վերադարձնել Հայաստան:

Ավելի վաղ «Արմենիա» ավիաընկերության միջոցով երկու Airbus A310-325 ինքնաթիռ գնելուց և ներմուծելուց հետո Mahan Airlines-ը բախվեց ՀՀ կառավարության ճնշմանը, որին ճնշում էր Միացյալ Նահանգների կառավարությունը, և ստիպված եղավ՝ արտաքին պատշաճությունը պահպանելով, ինքնաթիռները վերադարձնել Հայաստան: Մի քանի ամիս անց Mahan Airlines ընկերությունը նույն երկու ինքնաթիռները կրկին ներկրեց Իրան: Մի ինքնաթիռը Երևանից ուղղակի տեղափոխվեց Թեհրան, իսկ մյուսը նախ տեղափոխվեց Տաջիկստան և տաջիկական Asia Sky Lines ընկերությանը կեղծ վաճառքի միջոցով վերջապես Իրան ներկրվեց 2017-ի փետրվարի 23-ին: Որոշ ժամանակ անց Mahan Airlines-ը այդ ինքնաթիռները վարձով տվեց Iran Airtur ընկերությանը:

Ավելի վաղ՝ 2015-ի մայիսի 7-ին, Mahan Airlines-ն այս ռազմավարությունն օգտագործեց տասնմեկ Airbus A340 ուղևորատար ինքնաթիռներից ութը Իրան ներմուծելու համար:

Դրանից երկու տարի առաջ՝ 2013-ի մայիսի 18-ին, Բաբաք Զանջանիին պատկանող Qeshmayer Airlines-ը հինգ Airbus A300B4-605R մարդատար ինքնաթիռներ Կիևի Բորիսպիլ օդանավակայանից Իրանի տարածքի վրայով տեղափոխում էր Դուշանբե, սակայն օդանավերը արտակարգ վայրէջք կատարեցին Թեհրանի «Իմամ Խոմեյնի» օդանավակայանում:

Երևում է, որ տվյալ Boeing 737-ը (հայկական Boeing 33-737R մարդատար ինքնաթիռը) ներմուծող ընկերությունը նույնպես օգտագործել է վերոնշյալ լուծումը, այսինքն՝ կեղծ արտակարգ իրավիճակ հայտարարելը՝ արդարացնելու համար այս օդանավի վայրէջքը Թեհրանում:

Աղբյուր՝ independentpersian.com

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում