ԱԺ-ից այսօր հաստատեցին տեղեկությունները, որ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն օրերս դիմում է գրել` Եվրոինտեգրացիայի հանձնաժողովի անդամ դառնալու համար: Մինչ այդ Բիշարյանը ԱԺ Կրթության եւ գիտության հարցերով հանձնաժողովի կազմում էր եւ քանի որ ԱԺ կանոնակարգ օրենքը թույլ է տալիս փոքր խմբակցությունների պատգամավորներին լինել միանգամից երկու հանձնաժողովի անդամ, Բիշարյանը, շարունակելով այդ հանձնաժողովի կազմում մնալ, մտել է նաեւ իրենց հանձնաժողովի մեջ: Ըստ տարածված լուրերի` Բիշարյանն ընդգրկվել է եվրոինտեգրացիայի հանձնաժողով` իր կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանի գործուղմամբ, քանի որ Բաղդասարյանը թաքուն հույսեր է փայփայում, որ ՀՀԿ-ԲՀԿ հակամարտության արդյունքում ԲՀԿ-ն հնարավոր է ստիպված կլինի դուրս գալ կոալիցիայից եւ վայր դնել պորտֆելները, եւ ԱԺ Եվրոպական ինտեգրացիայի հանձնաժողովի նախագահի պաշտոնը այս գլխից ցանկանում են իրենցով անել:
ԲՀԿ-ն առայժմ չի մեկնաբանում այս լուրերը, այլ միայն փոխանցեցին, որ կոալիցիայից դուրս գալու մտադրություն չունեն, եւ որ նման հարց երբեւէ չի էլ քննարկվել: