Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում վերստին հայտարարել է արտահերթ ընտրության առաջարկի մասին, դիմելով խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմությանն ու նշելով, թե իշխանությունը տալիս է այդ հարցի շուրջ համաձայնության գալու ևս մի հնարավորություն: Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այդպիսով փորձում է հերքել որոշ ընդդիմադիրների այն հայտարարությունները, թե իշխանությունը արտահերթ ընտրության պատրաստ չէ և դրա մասին խոսել էր այն հաշվարկով և ակնկալիքով, որ ընդդիմությունը մերժելու է: Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այդ գաղափարի մասին հայտարարում է ևս մեկ անգամ: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանի հետ: