Friday, 23 04 2021
ԿԳՄՍ նախարարը կհաստատի Պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի ընտրության արդյունքները
Սյունիքում Փաշինյանի դեմ ակցիաները մարդաշատ չէին. քանի մարդ էր մասնակցում․ «Ժողովուրդ»
Ինչ ենք անում, երբ ԱՄՆ-ն ճանաչում է ցեղասպանությունը
Ամերիկյան պաշտոնական մոտեցումը կարող է փոխվել Հայոց ցեղասպանության հարցում
07:30
Հայոց ցեղասպանությունը Բայդենի կողմից ճանաչելու հնարավորության շուրջ սենատոր Էդվարդ Մարքիի ուղերձը
Պուտինը պատրաստակամություն է հայտնել Զելենսկու հետ երկկողմ հարաբերությունների հարցերը քննարկել Մոսկվայում
Վրաստանում մինչև 80% կորոնավիրուսի բրիտանական շտամ է շրջանառվում. Գամկղրելիձե
Դե թող հիմա ասեն՝ բե՞ռ է Արցախը, թե՞ վահան. Դավիթ Բաբայանը՝ Սյունիքում առկա իրավիճակի, Արցախում կրակոցների մասին
Ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը հասել Է Ղրղզստան
Լարսը բաց է. ռուսական կողմում կա մոտ 415 կուտակված բեռնատար
Երևանի Հալաբյան փողոցի տրանսպորտային լուսացույցները կտեղակայվեն երթևեկելի մասի վերևում․ՃՈ
Արձակուրդում է գտնվում 21 դատավոր,ևս 7 դատավոր գտնվում է ինքնամեկուսացման պայմաններում.ԲԴԽ
Վրաստանի նախագահը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին կոչ է արել ավելի ակտիվ կայունություն ապահովել Սև ծովում
Հաղթանակի կամրջից քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Սերբիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են ռազմական համագործակցության հարցեր
Հրդեհ՝ Աբովյան քաղաքի շենքերից մեկում. տարհանվել է 40 բնակիչ
Արցախի ԱԺ-ն ընդունել է մի շարք օրենքներ և Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի հայտարարություն
Հաղարծին գյուղին հարակից անտառում քաղաքացին ընկել և վնասել է կողերը. ԱԻՆ
Ռուսաստանը Ուկրաինայի սահմանին գտնվող զորքերը վերադարձնում է հիմնական տեղակայման վայրեր
Սյունիքի հետ կապված հարցերը Հայաստանում պետք է լուծվեն առանց որևէ բախում և ապակայունացում ենթադրող գործելաոճի
Ոստիկանության պարզաբանումը՝ դատախազության շենքի մոտ ակցիայի վերաբերյալ
Երևանի «Գլաձոր» համալսարանի ռեկտոր Ժորա Ջհանգիրյանը պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով
Նարեկ Սարգսյանը կմնա կալանքի տակ․1lurer.am
ՀՓՇ-ն փորձելու է օգտագործել Ապրիլի 24-ի միջոցառումները. ՀՅԴ-ն քննարկում է ջահերով երթից հետո նստացույց անել
Դա խուլիգանություն էր. տուժողը ոչ միայն վարչապետն էր, այլև հանրությունը
Ակցիայի նախաձեռնողները մերժեցին մի քանի հոգով ներս մտնելու առաջարկը. Գոռ Աբրահամյան
Մենք հսկայական պոտենցիալ ունեցող ազգ ենք․ անպայման ողջ ենք մնալու
Գործադիրն օժանդակում է կարագի արտադրության ոլորտում 24․8 մլրդ դրամի ներդրումային ծրագրին
Սյունիքի դեպքերի շահառուներ կան․ սա հարված է ՀՀ ինքնիշխանությանը
ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից Հայաստանում կատարվող ընդհանուր ներդրումը կավելանա 13 մլն դոլարով

Կորոնավիրուսը հիշեցնում է իր մասին. դա չպետք է թույլ տալ

Մինչ Հայաստանում շարունակվում է ներքաղաքական ճգնաժամը, երկիր է «վերադառնում» նաև համաճարակի ուրվականը: Իհարկե այն չէր էլ հեռացել, սակայն անցնող մեկ-երկու ամիսների ընթացքում ակնհայտորեն նվազող միտումը ներկայումս դրսևորում է աճման նկատելի ընթացք: Ըստ մասնագետների, վերջին երկու շաբաթներին նախորդ երկու շաբաթվա համեմատ վարակի դինամիկան աճում է մոտ 50 տոկոսով: Իհարկե նախորդ շրջանի նվազումը թույլ էր տվել Հայաստանին զգալիորեն «թեթևանալ» և ներկայիս աճը կարծես թե չունի սպառնալից ծավալներ, սակայն մյուս կողմից՝ այն շարունակվելու դեպքում կարող է ստանալ այնպիսի մասշտաբ, որը կբերի իսկապես խնդիրների: Իսկ դա էլ իր հերթին կասկածից վեր է դարձնում այն, որ վիճակը դառնալու է ներքաղաքական խաղարկումների առարկա:

Ընդ որում, պետք չէ բացառել, որ կորոնավիրուսի դեպքերի աճը պայմանավորված է ոչ թե միայն նրանով, որ նվազման ակնհայտ միտումը բերեց հասարակության զգոնության թուլացման, այլև նրանով, որ Հայաստանը դրանով հանդերձ մտավ հանրահավաքային ալիքի շրջան, երբ թե ընդդիմությունը, թե իշխանությունը անում են զանգվածային հավաքներ և դրանք անշուշտ վարակի տարածմանը նպաստող գործոններ են: Կա իհարկե նաև տեսակետ, որ դեպքերի աճի վիճակագրությունը իշխանության աճպարարություն է, որի նպատակն է համաճարակի առիթով քաղաքական զանգվածային ակցիաների սահմանափակումներ մտցնելը: Տեսականում սա այսպես ասած հնարավոր վարկած դիտարկելով, գործնականում սակայն առաջացնում է հարց՝ միթե՞ հնարավոր է մտածել, թե այդպիսով կարող ենք լուծել քաղաքական ճգնաժամի և հանրային բեվեռացման հարցերը: Լիցքերը կարող են ընդամենը կուտակվել: Եվ հազիվ թե իշխանությունը գնա այդ ճանապարհով, քանի որ դա կլինի ոչ թե լուծում, այլ ինքնախաբեություն:

Ըստ ամենայնի, պետք է քայլեր ձեռնարկել բնակչության շրջանում զգոնությունը բարձրացնելու համար, միաժամանակ, իհարկե, արագացնելով ռիսկային խմբերի պատվաստման գործընթացը: Կասկած չկա իհարկե, որ դրա դեմ էլ լինելու է քաղաքականացված արշավ, սակայն գործընթացը պետք է առաջ տանել, քանի որ Հայաստանի համար ներկայումս համաճարակային ճգնաժամի վերադառնալը՝ ներհասարակական-քաղաքական ճգնաժամի պայմաններում, կլինի անթույլատըրելի «ճոխություն»: Անթույլատրելի ճոխություն կլինի նաև տնտեսական խնդիրների առումով, որովհետև համաճարակային ճգնաժամը կհարվածի տնտեսությանը: Իսկ Հայաստանի տնտեսությունը ներկայումս այն վիճակում է, որ թեթև հպումն անգամ կլինի մեծ հարվածի հավասարազոր: Ըստ այդմ, քաղաքական պայքարը իր հերթին, սակայն կառավարող մեծամասնությանը անհրաժեշտ է ձեռնմուխ լինել կորոնավիրուսային համավարակի անհանգստացնող միտումների կառավարմանը, այդ դաշտում ճգնաժամ թույլ չտալու համար: Միևնույն ժամանակ, այդ խնդիրը պետք է լուծել տնտեսության համար առավելագույնս քիչ խնդիրներ առաջացնելու և հասարակական կենսագործունեության նվազագույն արգելակներ առաջացնելու միջոցով:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում
new adriver("adriver_banner_525093214", {sid:216038, bt:52, bn:28});