Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օրերս հայտարարեց, թե Ադրբեջանը բոլոր գերիներին վերադարձրել է, մնացյալ անձինք դիվերսանտ են և ահաբեկիչ: Ալիևն ըստ էության բարձրացնում է հարցի քաղաքական գինը: Պատահակա՞ն է, որ դա անում է Հայաստանում ներքաղաքական լարման աստիճանի աննախադեպ բարձրացմանը զուգահեռ: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է միջազգային իրավունքի փորձագետ Արա Խզմալյանի հետ: