Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել և որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։
«Սա սովորական քաղաքական հետապնդում է, լուրջ գործ չէ», – լրագրողների հետ զրույցում ասաց Վազգեն Մանուկյանը։
Նրա փաստաբան Արամ Վարդևանյանն էլ ասաց, թե գործ ունեն «պրիմիտիվ» քաղաքական հետապնդման հետ։
«Սա պարզապես պատվեր է», – ասաց Վարդևանյանը՝ նշելով, թե մեղադրանքի էությունն, առհասարակ, պարզ չէ։