Thursday, 25 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

«Քավորն ընկել է»․ Սերժ Սարգսյանը չի տիրապետում նաև շախմատային իրավիճակին

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ մեկնաբանեց հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանի մեր երկրից հեռանալու մասին որոշումը։ «Ես որևէ կերպ չեմ խրախուսել նրա որոշումը, բացարձակապես, նույնիսկ ես նրան առաջարկել եմ հնարավորություն ստեղծել, որ այդ օժանդակությունը Հայաստանում շախմատ սիրողների կողմից տրամադրվի: Ինքն ասել է, որ վերադառնալու է, երբ իր նկատմամբ վերաբերմունքը փոխվի, և նախկինի նման շախմատը հարգվի Հայաստանում»,- ասել էր Սարգսյանը։ Հիշեցնենք, որ Արոնյանը պարզաբանելով Հայաստանից հեռանալու իր որոշումը, մեղադրանքներ էր հնչեցրել ՀՀ իշխանությունների և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին։ «Կարծում եմ՝ պարզ է, որ շախմատում հնարավոր չի հասնել համաշխարհային բարձունքների՝ առանց տևական ժամանակ կատարվող հսկայական աշխատանքի և պետության նպատակային օժանդակության: Կարևոր է նշել, որ մեր շախմատային հաջողություններում էական գործոն էր Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անձնական ուշադրությունը և տարիներ շարունակ ցուցաբերած կարևոր աջակցությունը: 2018 թվականի հեղափոխությունից հետո նոր կառավարությունը խոստացավ շարունակել այդ գիծը, սակայն խոստումը սահմանափակվեց ընդամենը մեկ տարի մասնակի օժանդակությամբ, որից հետո դա էլ դադարեց:

Այդ ընթացքում շախմատի ասպարեզ ներխուժեցին սպորտաձևից բացարձակ անտեղյակ նորաթուխ պետական գործիչներ, որոնք մեր հաջողությունները վերագրելով իրենց, սկսեցին ինքնահաստատվել՝ նույնիսկ շանտաժի միջոցով: Նրանց հաջողվեց պառակտել տարիներով ձևավորված շախմատային համերաշխ ընտանիքը և ոլորտը վերածել քաոսի: Իմ մտահոգությունը իրավիճակի վերաբերյալ բազմաթիվ անգամ փորձել եմ ներկայացնել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախկին նախարար Արայիկ Հարությունյանին, ոլորտի այլ պատասխանատուներին, ինչպես նաև ՀՀ վարչապետին՝ նրա հետ այս 3 տարիների ընթացքում ունեցած միակ հանդիպման ժամանակ, որի համար նա խստորեն սահմանել էր 15 րոպե»,- մասնավորապես ասել էր Արոնյանը:

Վերլուծելով վերջին իրադարձությունները հանգում ենք այն եզրակացության, որ հայկական շախմատային ընտանիքը դարձել է ընդդիմադիր մի օջախ, որի թիրախում կառավարությունն է ու վարչապետը։ Արոնյանի կոշտ հայտարարությունից հետո Սերժ Սարգսյանն արդեն ֆեդերացիայի նախագահի մակարդակով հարված հասցրեց ՀՀ իշխանություններին։ Մինչդեռ մարզաձևի թիվ մեկ պատասխանատուն հանդիսանում է հենց շախմատի ֆեդերացիան և մասնավորապես Սերժ Սարգսյանը։ Ինչ է տեղի ունենում դե ֆակտո։ Եթե հիմք ընդունենք Արոնյանի շուրջ վերջին հայտարարությունները՝ կստացվի, որ Սերժ Սարգսյանն այսօր արդեն չի տիրապետում շախմատային իրավիճակին։ Էլ ինչ շախմատի ֆեդերացիայի նախագահ կամ շախմատային ընտանիքի քավոր, որ Արոնյանի ասած նորաթուխ պետական գործիչներին հաջողվեց պառակտել համերաշխ ընտանիքը։ Եթե ընտանիքը համերաշխ է լինում և ունենում է լավ քավոր, ապա այն պառակտել ըստ էության հնարավոր չէ։ Իր վերջին հայտարարությամբ Սերժ Սարգսյանն ըստ էության խոսեց քավորի ընկնելու մասին։ Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ անկախ Հայաստանի պատմության մեջ ՀՀ կառավարությունը երբևէ պատշաճ վերաբերմունք չի ցուցաբերել մարզաշխարհի նկատմամբ։

Եթե այս սզբունքով առաջնորդվեինք, ապա մեր երկիրը չպետք է ունենար չեմպիոններ և մեդալակիրներ։ Այս սկզբունքով առաջնորդվելու դեպքում նույն Արթուր Ալեքսանյանը, և էլի մի շարք հայտնի մարզիկներ պետք է հեռացած լինեին Հայաստանից։ Ալեքսանյանն ու մյուս հայտնիները սակայն անկախ լավ կամ վատ վերաբերմունքից Հայաստանում են և առանց տրտնջալու բարձր են պահում մեր երկրի պատիվը։ Արդյոք կարելի է հավատալ, որ ՀՀ երրորդ նախագահը, ով հայկական շախմատի թիվ մեկ պատասխանատուն է, չէր կարող պաշտոնաթողությունից հետո բարձրության վրա պահել նաև շախմատային ընտանիքը։ Չէ՞ր կարող արդյոք Սերժ Սարգսյանը համապատասխան պայմաններ ստեղծել Արոնյանի համար։ Պատասխանը կարծում ենք՝ պարզ է։

Սերժ Սարգսյանի մերձավոր Ռուբեն Հայրապետյանը հայկական ֆուտբոլում բռնատիրական կարգեր ստեղծելուն զուգահեռ, աչքի լույսի պես էր պահում տասնյակ ֆուտբոլիստների, որոնց նկատմամբ համակրանք ունի և ովքեր նվիրված են իրեն։ Այո, փաստ է, որ Հենրիխ Մխիթարյանի փայլուն հաջողություններով ավանդ է ունեցել նաև Հայրապետյանը։ Այսօր Սերժ Սրագսյանի սանիկը՝ Լևոն Արոնյանը հեռանում է մեր երկրից։ Մեկնաբանությունները կարծում ենք ավելորդ են։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում