Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Տարօրինակ լռություն. Ինչու էր երեկ Փաշինյանը ԱԺ ամբիոն «գործուղում» Տիգրան Ավինյանին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ավանդական օրն էր, որին մասնակցում էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Սակայն երեկվա հարցուպատասխանն էականորեն տարբերվում էր նախորդներից՝ թե՛ խորհրդարանի դրսում, թե՛ ներսում տիրող իրավիճակով պայմանավորված:

Նախ՝ Փաշինյանի այցին ընդառաջ ոչ միայն ուժեղացված հսկողություն էր ողջ շենքում և հարակից տարածքներում, այդ թվում՝ դիպուկահարների առկայությամբ, այլև նիստերի դահլիճում էր միջավայրը լարված։

Մասնավորապես, կառավարության անդամներին հարց ուղղելու համար գրանցվեց 29 պատգամավոր, և նրանց հարցերի մեծ մասն ուղղված էր հենց վարչապետ Նիկոլ Փաշինյանին, սակայն վերջինս պատասխանեց՝ ամբիոն «գործուղելով» փոխվարչապետ Տիգրան Ավինյանին։ Վարչապետը միայն անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին պատասխանեց՝ հայտնելով, թե պատրաստ են ընտրությունների թեմայով քննարկում սկսել։

Նկատենք, որ նախկինում հարցուպատասխանները տևում էին 4 ժամից ավելի, և գրանցվում էին 40-ից ավելի պատգամավորներ հարցեր ուղղելու համար, և այդ հարցերի մեծամասնությանը պատասխանում էր հենց Նիկոլ Փաշինյանը։

Երեկ, սակայն, նա տարօրինակ կերպով լուռ էր, իսկ Տիգրան Ավինյանի կիսապատասխանները բարկացրին ԼՀԿ պատգամավոր Տարոն Սիմոնյանին, որն ԱԺ դահլիճի դուռը արհամարհանքով շրխկացրեց կառավարության երեսին ու դուրս եկավ»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում