ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մեկ տարով երկարաձգել է հակառուսական պատժամիջոցները, որոնք սահմանվել էին 2014թ.-ին Ուկրաինայում և Ղրիմում տեղի ունեցած իրադարձությունների պատճառով: Այս մասին հաղորդվում է Բայդենի անունից Կոնգրես ուղարկված փաստաթղթում:
Հայտարարության մեջ նշվում է, որ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը «շարունակում է սպառնալիք ներկայացնել ԱՄՆ ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության համար»:
«Այդ պատճառով արտակարգ ռեժիմը… պետք է 2021թ.-ի մարտի 6-ից հետո էլ ուժի մեջ մնա և … գործի ևս մեկ տարի»,- ասվում է տեքստում:
Ղրիմում 2014թ.-ի մարտին հանրաքվե անցկացվեց, որի արդյունքում թերակղզին դարձավ Ռուսաստանի տարածքային մաս, իսկ Սևաստոպոլը՝ դաշնային նշանակության քաղաք: