Ամերիկյան Fox News հեռուստաալիքը հայտնել է, որ ԱՄՆ ռազմական նավատորմի «Վիրջինիա» դասի USS John Warner սուզանավը 2018թ.-ին մտադրվել էր Սիրիայի մերձակայքում խորտակել ռուսական նավերը:
2018թ.-ի ապրիլին սուզանավը գտնվում էր Միջերկրական ծովում, որտեղ Սիրիայի տարածքով վեց «Tomahawk» հրթիռներ էին արձակվել:
«Այնուհետև սուզանավն ընկղմվել է ջրի մեջ և պատրաստվել խորտակել ցանկացած ռուսական ռազմանավ, որը գործողություններ կձեռնարկի այդ տարածքում գտնվող ամերիկյան նավատորմի դեմ»,- հայտնում է հեռուստաալիքը:
Այդ գոտում նաև որպես խայծ հանդես եկող ամերիկյան նավ կար, բայց այն նույնպես հարվածներ էր հասցնում Սիրիային: