ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ ԱՄՆ նոր վարչակազմը մտադիր չէ ռազմական մեթոդների օգնությամբ այլ երկրների ժողովրդավարություն պարտադրել, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նրա խոսքով, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի քաղաքականությունը ռազմական միջամտություններ և այլ երկրներում ավտորիտար ռեժիմները տապալելու փորձեր չի ենթադրում:
Նման որոշումներ ընդունվել են նախկինում, հավելել է նա:
«Անկախ այն բանից, թե ինչ բարի նպատակներով են դրանք կիրառվել՝ դա չի աշխատել»,- ասել է Բլինքենը: