
ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավար Էնթոնի Բլինկենը հայտարարել է, թե ում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազը համարում իրենց գլխավոր աշխարհաքաղաքական մրցակիցը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Նա նշել է, որ Սպիտակ տունը Ռուսաստանի հետ փոխգործակցությունը գնահատում է որպես լուրջ մարտահրավեր:
Միաժամանակ պետքարտուղարը շեշտել է, որ իշխանությունները Չինաստանը համարում են 21-րդ դարի գլխավոր աշխարհաքաղաքական մրցակիցը:
«Որոշ երկրներ լուրջ մարտահրավերներ են ներկայացնում մեզ համար, ներառյալ Ռուսաստանը, Իրանը և ՉԺԴՀ-ն … բայց Չինաստանի մարտահրավերը այլ է», – ասել է Բլինկենը:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը անհրաժեշտության դեպքում Չինաստանին կվերաբերվի որպես այն մրցակցի, որի հետ համագործակցությունը հնարավոր է: