Thursday, 22 04 2021
Արցախի ԱԺ-ն ընդունել է մի շարք օրենքներ և Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի հայտարարություն
Հաղարծին գյուղին հարակից անտառում քաղաքացին ընկել և վնասել է կողերը. ԱԻՆ
Ռուսաստանը Ուկրաինայի սահմանին գտնվող զորքերը վերադարձնում է հիմնական տեղակայման վայրեր
Սյունիքի հետ կապված հարցերը Հայաստանում պետք է լուծվեն առանց որևէ բախում և ապակայունացում ենթադրող գործելաոճի
Ոստիկանության պարզաբանումը՝ դատախազության շենքի մոտ ակցիայի վերաբերյալ
Երևանի «Գլաձոր» համալսարանի ռեկտոր Ժորա Ջհանգիրյանը պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով
Նարեկ Սարգսյանը կմնա կալանքի տակ․1lurer.am
ՀՓՇ-ն փորձելու է օգտագործել Ապրիլի 24-ի միջոցառումները. ՀՅԴ-ն քննարկում է ջահերով երթից հետո նստացույց անել
Դա խուլիգանություն էր. տուժողը ոչ միայն վարչապետն էր, այլև հանրությունը
Ակցիայի նախաձեռնողները մերժեցին մի քանի հոգով ներս մտնելու առաջարկը. Գոռ Աբրահամյան
Մենք հսկայական պոտենցիալ ունեցող ազգ ենք․ անպայման ողջ ենք մնալու
Գործադիրն օժանդակում է կարագի արտադրության ոլորտում 24․8 մլրդ դրամի ներդրումային ծրագրին
Սյունիքի դեպքերի շահառուներ կան․ սա հարված է ՀՀ ինքնիշխանությանը
ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից Հայաստանում կատարվող ընդհանուր ներդրումը կավելանա 13 մլն դոլարով
Դատախազության աշխատակիցները չեն ուզում պոկվել իրենց աթոռներից և իջնել ժողովրդի մոտ. Մինասյան
«Սյունիքը հետաքրքիր է ոչ միայն մեր, այլ նաև ԱՄՆ-ի համար». ԱՄՆ դեսպանի ուշագրավ այցը Սյունիքի մարզ
Պենտագոնը հաստատել է Թուրքիայի հեռացումը F-35 կործանիչների արտադրության ծրագրից
ՀՀ կառավարությունը նոր միջոցներ հատկացրեց Ադրբեջանի վերահսկողության տակ մնացած քաղաքացիներին
Հրամանատարությունը բարձր է գնահատել Կոսովոյում հայ խաղաղապահների վարժանքները
Դատախազության շենքի մոտ ոստիկանության ծառայողի ինքնազգացողությունը վատացավ
Բախումներ և լարված իրավիճակ Գլխավոր դատախազության մոտ
Ռևանշիստական տրամադրությունները կարող են տարածաշրջանը պատերազմի հասցնել, Զախարովան՝ Ալիևի հայտարարությունների մասին
Ուղիղ․ Դատախազության դիմաց բախումների հետևանքով ոստիկան է տուժել․ բողոքի ակցիան շարունակվում է
ՀՀ գլխավոր դատախազը արձակուրդ է գնացել
Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի տարածքը կընդլայնվի
Մի՞թե նման բաժանարար գծերը կնպաստեն կարգավորման հասնելուն. Զախարովան՝ Բաքվի «ռազմավարների պուրակ»-ի մասին
Մի խումբ զինծառայողներ հետմահու պարգևատրվել են Արիության և Մարտական ծառայության մեդալներով
Սիրիան ՄԱԿ-ից պահանջել Է դատապարտել Իսրայելի հրթիռային հարվածները
«Բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով գերիների վերադարձը կնպաստի մի շարք կարևոր հարցերում առաջ շարժվելուն. Զախարովա
19:50
ԵՄ-ի երկրները համաձայնեցրել են պատվաստման հավաստագրերի պարամետրերը

Վարչապետին զգուշացնում եմ՝ քո կյանքին վտանգ է սպառնում

Վարկածները տարբեր են, թե ինչը ստիպեց բարձրաստիճան զինվորականներին՝ միջամտել քաղաքական պրոցեսներին: Եղավ հայտարարություն, որ նախկին նախագահներից մեկը ուղղակիորեն ցուցում է տվել: Կա նաև վարկած, որ գեներալիտետի մի մասը դժգոհ է և՛ պատերազմի արդյունքից, և՛ Հայաստանի կառավարումից: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:

«Ինչ արդարացում էլ բերեն, անընդունելի է զինվորականների այդ քայլը: Մեր ռազմական գործիչները, բանակի, գլխավոր շտաբի ղեկավարները պետք է առավելագույնս չեզոք գտնվեն Հայաստանի ներսում ընթացող քաղաքական գործընթացների նկատմամբ, դա է պահանջում և՛ Սահմանադրությունը, և՛ տրամաբանությունը»- նշեց քաղաքագետը:

«Ո՞ր երկրում է ռազմական խունտան եկել իշխանության, և այդ երկիրը մի լավ բան է ստացել, չկա այդպիսի օրինակ, այդպիսի երկրները զարգացումից հետ են ընկել տասնյակ տարիներով: Զինվորականների մուտքը քաղաքականություն, միշտ խնդիրներ է առաջացնում»,- նշեց Գրիգորյանը:

Նրա դիտարկմամբ՝ եթե ԳՇ-ն նպատակ ուներ ուշադրություն դարձնել բանակի խնդիրների վրա, մասամբ դա ազդեց, այնուամենայնիվ, բացասական ազդեցությունն ավելի մեծ է, և ծայրահեղ ընդդիմությունը դա շահարկում է. սադրանքներ, հայհոյանքներ և ուղղակի սպառնալիքներ են հնչեցնում նրանց հասցեին, ովքեր իրենց հետ համաձայն չեն:

«Նախկիններն ուզում են իշխանության գալ, բայց հասկանում են, որ ընտրություններով չեն կարող գալ, և ընտրել են այլ մեթոդներ. ամեն ինչ կարող է լինել… Լարվածությունը շատ մեծ է, նախկինները փորձ ունեն, փորձում են արհեստականորեն լարվածությունը ձգել՝ չհարգելով խաղի կանոնները: Բայց նրանք չեն հասկանում, որ եթե այդ լարվածությունը երկար տևի, առանձին խմբեր, որոնք հնարավոր է ո՛չ իրենց հետ կապ ունենան, ո՛չ իշխանության հետ, կարող են գնալ ուժային քայլերի:

Այդ առումով ես ուզում եմ զգուշացնել վարչապետին, նրա կյանքին վտանգ է սպառնում: Եվ այդ վտանգը կարող է քաղաքական դաշտից չլինել: Ամեն ինչ կարող է լինել, պետք է զգուշանալ:

Նախկինները իզուր են այդպիսի վարքագիծ դրսևորում, որովհետև կարող է նաև քայլեր լինեն իրենց նկատմամբ: Մեկը կարող է գժվել ու ինչ-որ քայլ անել: Մեզ դա պետք չէ»,- նշեց Գրիգորյանը:

Դիտարկմանը, որ այսօր անգամ առաջարկ հնչեց Օնիկ Գասպարյանին ընդդիմության առաջնորդ ընտրել, քաղաքագետը պատասխանեց, որ դա շատ վտանգավոր քայլ կլինի, այլ հարց է, եթե նա հրաժարական տա և միանա ընդդիմությանը:

Ստեփան Գրիգորյանը նաև կարծիք հայտնեց, որ Մոսկվային պետք է այս «ռազբորկան», բայց չի ուզում, որ Փաշինյանը հեռանա:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում
new adriver("adriver_banner_525093214", {sid:216038, bt:52, bn:28});