Thursday, 28 03 2024
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հայտարարությունը
«Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են». Ռուբինյան
«Եվրամիությունը հիասթափեցրել է Վրաստանին». Պապուաշվիլի
Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին
Բրյուսելյան սեղանին երաշխիքների փաստաթուղթ կլինի. Բաքվի նկրտումները չեն հաջողվելու
16:07
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարն այցելել է Հյուսիսային Կորեա
Ոսկեպարում սադրիչներ են վխտում. ռուսների ձեռքի գործն է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ

Գերիների վերադարձի հարցը չպետք է դառնա քաղաքական շահարկումների թեմա

44-օրյա պատերազմի հետևանքով գերեվարված և այժմ Ադրբեջանում գտնվող հայ գերիների հարազատներն անընդունելի են համարում քաղաքական գործիչների կողմից գերիների թեմայով ցանկացած շահարկում։ Հարազատները փողոցներում ցույցեր անողներին հորդորում են գոնե այդ հարցը չդարձնել շահարկման թեմա ու թույլ տալ, որ գերիներին գոնե վերադարձնեն հայրենիք։

Հիշեցնենք, որ նախօրեին Բաղրամյան պողոտայում «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հայտարարել էր, որ ինքը իշխանության գալու պարագայում, անձնական կապերն օգտագործելով՝ մի քանի օրվա մեջ կարող է լուծել գերիների հարցը. «Ես հիմա պաշտոնապես խոսք եմ տալիս, որ իմ՝ իշխանության գալու պարագայում գերիների վերադարձի հարցը լինելու է մի քանի օրվա հարց»,- հայտարարել էր Վանեցյանը։

Ներկայումս գերեվարության մեջ գտնվող քաղաքացիներից մեկի մայրը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ անթույլատրելի է նման ձևերով խանգարել գերիների վերադարձին։ «Մեր տղաները համարյա 3 ամիս է՝ գերության մեջ են, մենք արդեն խելագարվում ենք, չգիտենք՝ գլուխներս որ պատին տանք։ Ում հետ հանդիպում ենք, ասում են՝ սպասեք, շուտով լավ կլինի, շուտով կվերադառնան։ Հույս են տալիս, բայց հետո պարզվում է, որ Բաղրամյանի ցույցերի, տենց հայտարարությունների պատճառով մեր տղաների վերադարձը հետաձգվում ա։ Բայց էդպես ոնց կարելի ա։ Ախր գերիների հարցը չպետք ա դառնա քաղաքական դիվիդենտներ շահելու հարց, ով տեղից թռնի, ասի՝ եթե ես լինեի՝ գերիներին կբերեի։ Բա բերեք, ձեր սիրտը չի՞ ցավում էդ տղաների համար, թե՞ անպայման իշխանական աթոռ պետք ա լինի տակներդ»,- ասաց գերեվարվածի ծնողը՝ հավելելով, որ պետք է վերջ դրվի էս քննարկումներին, գերիների հարցը թողնվի բացառապես այդ խնդրով զբաղվողներին։

Նույն բանը նախօրեին կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ պնդում էին գերեվարված ու անհետ կորածների հարազատները։ «Եթե այս երկրում ցույցեր չանեն և ողջ ուժերը կենտրոնացնեն մեր երեխաներին գտնելու ուղղությամբ, որոնողական աշխատանքներն արդյունք կտան: Թող գտնեն մեր երեխաներին, հետո ինչ ուզում են՝ անեն, ուտեն իրար: Թողե՛ք մեր երեխեքին գտնենք, պարոնայք աթոռակռիվ անողներ»,- ասում էին անհայտ կորած և գերի ընկած զինծառայողների ծնողները:

Գերիների ու անհետ կորածների խնդիրներով, 44 գերիների հետ Հայաստան վերադարձած գերիներից մեկի քույրը՝ Ռուզաննա Հակոբյանը, ևս գտնում է, որ չի կարելի քաղաքականացնել այն վիճակը, որում լուրջ գործողություններ են կատարվում գերիներին հետ բերելու համար։ «Եթե կա պայմանավորվածություն, եթե կա ծրագիր, մշակված մեթոդ, ապա կարծում եմ, որ չպետք է խոչընդոտել այդ պրոցեսին։ Բոլորն էլ կարող են ինչ-որ բաներ հայտարարել, հայտարարություն անելը հեշտ է, բայց ամեն մեկը պետք է իր գործով զբաղվի։ Միայն այդ պարագայում հարցեր կլուծվեն։ Բայց ես, մեկ է, կարծում եմ, որ որևէ հավաք, քաոս չի կարող խանգարել գործընթացին, եթե կա կոնկրետ մշակված ծրագիր ու համակարգ»,- ասաց Ռուզաննան՝ միևնույն ժամանակ հավելելով, որ ամեն դեպքում ստեղծված իրավիճակում պետք չէ խոցելի հարցը՝ գերիների հարցը դնել հարվածի տակ, որը գլոբալ լուծում է պահանջում։ «Ես դեմ եմ, որ գերիների հարցը դառնա քաղաքական շահարկումների թեմա։ Ով ուզում է, թող ցույց անի, հավաքույթ անի, ճանապարհ փակի, բայց տղաները գերության մեջ են, ծնողները նրանց են սպասում, նրանց համար միևնույն է՝ ինչ կանեն, ուղղակի խոչընդոտներ չստեղծեն գերիների հարցը լուծելու համար։ Եթե-ները ինձ չեն հետաքրքրում։ Կա խնդիր, որը լուծում է պահանջում»,- ասաց Ռուզաննան։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում