Tuesday, 19 03 2024
Չարենցավանի կամրջի մոտ մեքենաներ են բախվել
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ակնկալում ենք ՆԱՏՕ-ի աջակցությունը ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացին. Փաշինյան
ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. գլխավոր քարտուղար
Հուսով ենք, որ Հայաստան-ՆԱՏՕ նոր ձևաչափով գործունեության ծրագիրը շուտով կհաստատվի
Եթե ամեն հուշարձանի համար մեկ հսկող կցենք, ապա կունենանք ավելի շատ հուշարձան, քան՝ մարդկային ռեսուրս
Սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն
Մենք կկորցնենք մեր բոլոր սահմանները, եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ. Փաշինյան
Էն որ ասում են` Տավուշի գյուղերը ուզում է տա, էս մարզում Խրեմլու անունով գյուղ կա՞, ո՞վ է ղեկավարը
Ծառը կոտրվել ու ընկել է մեքենայի վրա
Վարդենիսում էլ ենք դպրոց սարքում, ու թող էլ չասեն՝ էս ինչ բանը փակում են, որովհետև տալիս են
Կասե՞ք ի վերջո, էդ «Fly Arna»-ն ի՞նչ եղավ, փակվե՞ց, լիցենզիան ավարտվե՞ց. Գաբրիելյանը` փոխնախարարին
««Պատիվ ունեմ» խմբակցությունը ներկա է, բայց չի գրանցվում». ԱԺ-ն քվորում չապահովեց
ՔՊ նորընտիր պատգամավոր Դավիթ Կարապետյանը ԱԺ ամբիոնից երդվեց
Շփման գիծը փոխում ենք սահմանով, կարող է զորքերի փոխարեն դիրքերում լինեն սահմանապահներ. Փաշինյան
Ժողովու’րդ, ձեր հարցերի պատասխանները գտնելու ենք, հիմա, թողեք ոտք-ոտք քայլենք առաջ. Փաշինյան
Սահմանագծման և սահմանազատման գործընթացը կսկսենք Բաղանիսից Բերքաբեր ընկած էդ տարածքից. Փաշինյան
13:00
«Եթե խաղաղություն ենք ուզում, պետք է պատրաստվենք պատերազմի»․ Շառլ Միշելի հոդվածը
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի առանձնազրույցը
«Տաշիր» առևտրի կենտրոնը մասնակի փակվել է
Տրոլեյբուսը հայտնվել է խրամուղում. շինարարը կտուգանվի
8 բեռնատարից 7-ի մեջ հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված 7500 տուփ ծխախոտ
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով
Ուղիղ. Նիկոլ Փաշինյանի և Ենս Ստոլտենբերգի ասուլիսը
Զախարովան մեկնաբանել է պատերազմի մասին Փաշինյանի խոսքերը
12:13
МИР քարտերի սպասարկման դադարեցում․ IDBank
12:09
Հայէկոնոմբանկի Visa Business քարտերն այժմ ավելի շահավետ պայմաններով
Լուրերի օրվա թողարկում 12։00

Այս քայլերը պետք է արվեն, որքան էլ ցավալի լինի․ մենք փորձելու ենք մեր տեսակետը պաշտպանել մինչև վերջ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի ԱԺ «Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավար, Արցախում «Լեզվի մասին» օրենքի փոփոխության հեղինակներից Գագիկ Բաղունցը։

– Պարոն Բաղունց, Արցախի համալսարանի մի քանի դասախոսներ կոչ են արել նախագծի հեղինակներին հրաժարվել այդ գաղափարից։ Հնարավո՞ր է՝ հրաժարվեք ռուսերենին պաշտոնական լեզվի կարգավիճակ տալու օրենսդրական նախաձեռնությունից։

– Մենք անկախությունից երբեք չենք հրաժարվելու, ոչ էլ մեր ընդունած որոշումներից, այդպիսի բնավորություն չունենք: Բայց մենք իրենց կարծիքն անպայման նկատի ենք առնելու, իրենց հետ հանդիպում ենք կազմակերպելու, ինչպես երեկ ԱԺ-ում լսումներ կազմակերպեցինք, քննարկեցինք այդ հարցը, հասարակության տարբեր շերտերի կարծիքը լսեցինք: Այսօր հարցը քննարկման փուլում է գտնվում, սպասում ենք նաև կառավարության մոտեցումներին: Որոշակի փոփոխություններ լինելու են, բայց մենք, խոր մտածելով՝ այս տարբերակի կողմնակիցն ենք և փորձելու ենք հստակեցնել, ձևակերպել ու օրենքի տեսքով ուժի մեջ մտցնել:

– Այսինքն՝ չեք հրաժարվի այս նախագծից, միայն որոշակի փոփոխություննե՞ր են հնարավոր:

– Գիտեք, ես կյանքում ոչ մի անգամ 100-տոկոսանոց երաշխիք որևէ բանի չեմ տալիս, բայց դա մեր սկզբունքային դիրքորոշումն է, և մենք փորձելու ենք մեր տեսակետը պաշտպանել մինչև վերջ:

– Հնարավոր չէ՞ր առանց ռուսերենին պաշտոնական կարգավիճակ տալու շարունակել գործել՝ հաշվի առնելով, որ լրջագույն դժգոհություններ կան այդ կապակցությամբ:

– Մենք այդ լրջագույն դժգոհողների մի մասի հետ արդեն քննարկել ենք այդ հարցերը, և հավաստիացնում եմ, որ մեծամասնությունը մեր հիմնավորումներն ընդունում է և իրենց լրջագույն դժգոհություններից հրաժարվում: Որևէ մեկը չի ասում, որ հայերենի նկատմամբ ոտնձգություն է տեղի ունենում, ավելին՝ հայերենն իր գերակայությունը պահպանելու է բոլոր ոլորտներում, պարզապես ռուսերենի օգտագործման խնդիր կա տարբեր ոլորտներում, որը կնպաստի մեր համագործակցությանը ՌԴ ներկայացուցիչների հետ թե՛ քաղաքական, թե՛ ռազմական, նաև կրթական, գիտատեխնիկական համագործակցության մասին է խոսք գնալու։ Մենք բազմիցս ասել ենք, որ մենք պետք է իմանանք, թե ով է մեր ընկերը, ով է մեր ձգտումներին սատարողը և ով է մեր թշնամին։ Մենք այդ տեսանկյունից ենք հարցին մոտենում, և մենք այս պահի խնդիր չենք լուծում, այլ ռազմավարական մոտեցում ենք ցուցաբերում, հասկանում ենք, որ այս քայլերը հիմնավորված են, և այս քայլերը պետք է արվեն, որքան էլ ցավալի լինի։ Ես երկու պատերազմին էլ մասնակցել եմ, ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ գունդ եմ ղեկավարել և հպարտ եմ, որ մենք կարողացել ենք սեփական ուժերով, ռուսական սպառազինության օգնությամբ ինքներս կարողացել ենք պաշտպանել մեր երկրի տարածքները։ Այսօր որքան էլ ցավալի է, բայց փաստ է, որ մենք սեփական ուժերով չենք կարողացել պաշտպանել մեր 12000 տարածքը, և սա փաստ է, որից որևէ կերպ չենք կարող խուսափել։ Եվ նման հարցերը մենք պետք է առանց փակագծերը բացելու հասկանանք, որ բոլոր քայլերը ընդհանուր շղթայի օղակներ են, որոնք, որքան էլ հպարտ հայի համար անընդունելի թվան, բայց մենք այդ քայլերին գոնե ժամանակավոր պետք է գնանք։ Ես տարբեր հարթակներում բազմաթիվ օրինակներ եմ բերում․ նույն գեներալ Կուտոզովը 1812 թվականին Մոսկվան հանձնել է ֆրանսիացիներին, բայց հետագայում և՛ Մոսկվան է վերադարձրել, և՛ գրեթե Փարիզ հասել։ Այսինքն՝ նման ժամանակավոր զիջումներ միշտ էլ պատմության ընթացքում եղել են, և պետք չէ վախենալ, շատ մտահոգվել։ Հայերենը մնալու է մեր սրբությունը, և որևէ մեկը չփորձի ներկայացնել մեզ, որ մենք հրաժարվում ենք հայերենից, ո՛չ, պարզապես ռուսերենը այն լեզուն է, որ մեզ հնարավորություն է տալու անմիջական համագործակցության ՌԴ-ի և այլ պետությունների հետ։

– ՌԴ-ից նման պահանջ հնչե՞լ է, թե՞ սա ձեր նախաձեռնությունն է։

– Ոչ մի պարտադրանք կամ թելադրանք չի եղել, սա մեր պատկերացումն է Արցախն այս խորագույն ճգնաժամից հանելու, ճանապարհային քարտեզի մի հատվածն է, և կարծում եմ, մոտ ժամանակներս համագործակցության արդյունքները կվկայակոչեն այն մասին, որ մենք ճիշտ ճանապարհին ենք։ Մենք այս քայլին գնում ենք, որ հնարավորինս արագ հաղթահարենք լրջագույն պրոբլեմները և՛ քաղաքական, և՛ ռազմական, և՛ այլ ոլորտներում։

– Կառավարությունը դրական եզրակացություն կտա՞ նախագծին։

– Չփորձեմ հայտարարություններ անել, բայց այս հարցը քննարկել եմ և՛ նախագահի, և՛ ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ, հակազդեցություն նրանց կողմից չի լինի, կառավարության հետ էլ պայմանավորվել ենք՝ մինչև շաբաթվա վերջ ձևակերպելու են իրենց մոտեցումները, հանդիպելու ենք իրենց ներկայացուցիչների հետ։

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում