Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Սպեկուլյացիա՞ է եղել. ինչպես է հայկական օդանավը հայտնվել Իրանում, և արդյո՞ք Հայաստանը կհայտնվի պատժամիջոցների տակ

«Ամենայն հավանականությամբ ավանտյուրա է եղել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց քաղավիացիայի նախկին ղեկավար Շահեն Պետրոսյանը՝ անդրադառնալով 10 օր առաջ կասկածելի ճանապարհով Իրանում հայտնված ամերիկյան արտադրության հայկական օդանավի անհետացման հարցին։

Հիշեցնենք, որ փետրվարի 20-ին հայտնի դարձավ, որ «Ֆլայ Արմենիա» ավիաուղիների հայկական Boeing 33-737R մարդատար ինքնաթիռը ՝ հայկական EK-FAA հաշվառման նշանով, Էստոնիայի մայրաքաղաք Տալլինի օդանավակայանից Արաբական Միացյալ Էմիրություններ էր թռչում, սակայն անհասկանալի պատճառներով հայտնվել է Իրանի մայրաքաղաք Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայանում: Թե ինչպես էր դա տեղի ունեցել, ոչ ոքի համար դեռ պարզ չէ։ Լրատվամիջոցները առայժմ գրում են միայն օդանավի առևանգման վարկածի մասին։

Պաշտոնական տեղեկությունները կցկտուր են։ Քաղավիացիայի կոմիտեն հայտնել է միայն, որ օդանավում քաղաքացիներ չեն եղել, մնացած մասով քննություն է գնում։

Շահեն Պետրոսյանի խոսքերով՝ «Ֆլայ Արմենիա» ընկերությունը գրանցողները վատ համբավ ունեցողներ են, նրանք հիմնականում տարբեր երկրներում «գցողի» համբավ ունեն։ Ավիաընկերություն են գրանցում, վարկ են վերցնում և հետո «թռնում են»։ Մեր զրուցակցի խոսքերով՝ հավանաբար, հիմա էլ նման մի բան է տեղի ունեցել. գրանցել են ավիաընկերությունը, մերոնք էլ ուրախացել են, թե հայկական ավիաընկերություն է ստեղծվում, և արդյունքում նման սկանդալ է հասունանում։ «Ես կարող եմ կատարվածի քաղաքական գնահատականը տալ, ոչ թե մասնագիտական։

Իսկ քաղաքական գնահատականն այն է, որ Իրանը արևմտյան արտադրողների պատժամիջոցների տակ է գտնվում, նորմալ վիճակում գտնվող օդանավ չունի, օդանավեր ունի, որոնց պահեստամասերը այնքան են հնացել, իսկ նորերը ձեռք բերել չի կարողանում և, թերևս, նման սպեկուլյատիվ գործարքների միջոցով է փորձ արվում դա անել։ Իսկ սպեկուլյանտներ միշտ էլ կհայտնվեն, որ, իմանալով այդ ամենի մասին՝ կգնան դրան։ Իսկ Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեն, որն իր գործով չի զբաղվում, կարող է ցանկացած ավանտյուրիստի ընդունել ու գովաբանել։

Խնդիրը սա է։ Իմ կարծիքով՝ «Ֆլայ Արմենիան» սպեկուլյատիվ ընկերություն է, որը ստեղծվել է մի բանի համար, որ Հայաստանի միջոցով այդ Boeing օդանավերը հայտնվեն Իրանում»,-ասաց Պետրոսյանը։

Քաղավիացիայի կոմիտեի նախկին ղեկավարի խոսքերով՝ այստեղ կոմիտեի դերակատարությունը շատ-շատ մեծ է։ Նախապես որևէ ընկերություն գրանցելիս անպայման պետք է երկար ուսումնասիրել, թե ովքեր են ընկերություն գրանցողները, պարզեն, թե նրանք ինչ առնչություն ունեն ավիացիայի հետ, ինչի համար են ուզում օդանավեր ձեռք բերել և այլն։ Այլապես, նման սպեկուլյատիվ մարդիկ գալիս են ու ընկերություն են գրանցում, ու լինում են նման սկանդալներ, որոնք շատ վատ են անդրադառնում Հայաստանի վարկի վրա. «Մենք տեսանք, թե ինչ տեղի ունեցավ, երբ պարզվեց, թե Հայաստանում գրանցված օդանավերը, որոնք գործում էին Հայաստանից դուրս, ինչ գործունեությամբ էին զբաղվում։ Հիմա էլ սա նոր ձև է՝ զբաղվել սպեկուլյացիայով՝ վերցնել մի հին օդանավ, տանել Իրան, հետո իրանցից վերցնել ու այդ գործարքից ունենալ ատկատներ։ Իմ կարծիքով՝ մեխանիզմը շատ պարզ է։ Հենց այդպես էլ եղել է»,- ասաց Պետրոսյանը։

Մեր հարցին՝ հնարավո՞ր է այս սկանդալի պատճառով Հայաստանը ևս հայտնվի սանկցիաների տակ, Պետրոսյանը դժվարացավ ասել, բայց չբացառեց, քանի որ ԱՄՆ դեսպանատունը արդեն հայտարարություն է տարածել՝ նշելով, որ հետևում են օդանավի հետ կապված զարգացումներին։

«Չեմ բացառում, որ կարող են սանկցիաներ լինել, բայց ուղղակի դա չէի ցանկանա»,- եզրափակեց Շահեն Պետրոսյանը։

Իրանում, իրանական մամուլում այս թեման չի քննարկվում, որևէ հրապարակում գտնել գրեթե անհնար է թերևս այն պատճառով, որ հարցը շատ խնդրահարույց է։ Միայն իրանական ընդդիմադիր մի պարբերական է անդրադարձել այս թեմային, որտեղ ևս խոսվում է հենց սպեկուլյացիայի մասին։

Նշենք, որ երեկ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրեց, որ այս պահին բանակցություններ են ընթանում, որպեսզի Իրանում հայտնված հայկական օդանավն այսօր վերադառնա Երևան: Տիգրան Ավինյանը հայտնեց, որ օդանավի հետ կապված անհրաժեշտ աշխատանքների իրականացման նպատակով՝ «Fly Armenia Airways» ընկերությունը պաշտոնապես դիմել է Կոմիտե, որպեսզի Էստոնիայի Տալին քաղաքից Ուկրաինայի «Գոստոմել» օդանավակայան մեկ դատարկ տեղափոխական թռիչքի թույլտվություն ստանա՝ կրելով թռիչքի ամբողջ պատասխանատվությունը, ինչը չի հակասում միջազգային ավիացիոն որևէ պահանջի:

«Սակայն նշված օդանավը, խախտելով կոմիտեի կողմից նախապես տրամադրված թռիչքի ուղղության վերջնակետի թույլտվությունը, իրականացրել է թռիչք՝ ոչ իրեն նախապես տրված թույլտվության համաձայն, այլ՝ դեպի Վարնա օդանավակայան, այնուհետև ուղղություն է վերցրել դեպի Շարժա, սակայն դեռևս չպարզված հանգամանքներում՝ վայրէջք է կատարել Իրանի «Մեհրաբաթ» օդանավակայանում»,- ասաց Տիգրան Ավինյանը:

Փոխվարչապետը նշեց, որ թռիչքի վերգետնյա սպասարկման, թռիչքի կազմակերպման և թույլտվությունների ստացման գործընթացի պատասխանատուն հանդիսանում է միայն շահագործող ավիաընկերությունը:

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում