Ուկրաինան դուրս եկավ Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) շրջանակներում բջջային կապի ոլորտում համագործակցության մասին համաձայնագրից: Այս մասին Գերագույն ռադայում Նախարարների կաբինետի ներկայացուցիչ Վասիլի Մոկանը գրել է չորեքշաբթի՝ մարտի 3-ին, իր ֆեյսբուքյան էջում:
«Նախարարների կաբինետի այսօրվա նիստում քննարկվեց և հաստատվեց «Բջջային կապի համակարգերի զարգացման և օգտագործման ոլորտում համագործակցության մասին համաձայնագրից դուրս գալու մասին» օրենքի նախագիծը», – ասել է քաղաքական գործիչը:
Նա նշել է, որ ուկրաինական կողմից համաձայնագրի ստորագրումից հետո այն գործնական կիրառում չի գտել:
Մոկանը նաև հավելել է, որ Ուկրաինայի և ԱՊՀ երկրների միջև հեռահաղորդակցության ոլորտում համագործակցությունը կարող է իրականացվել երկկողմ և բազմակողմ միջազգային պայմանագրերի հիման վրա, օրինակ`Հեռահաղորդակցության միջազգային միության շրջանակներում: