Վազգեն Մանուկյանն այսօր ստացել է ծանուցագիր, որով պարզ է դառնում, որ գործ է հարուցվել, որի շրջանակներում Վազգեն Մանուկյանին որպես մեղադրյալ են ներգրավվել ՀՀ ՔՕ 301-րդ հոդվածով՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հատկանիշներով։ Այս մասին «ՀՓՇ» հանրահավաքի ընթացքում հայտնել է ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը։