Այսօր՝ մարտի 3-ին, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը իր գոհունակությունը հայտնեց, որ վարչապետը ևս հանրահավաքում հայտարարեց արտահերթ ընտրության գնալու պատրաստակամության մասին` ներքաղաքական ճգնաժամը լուծելու համար:
«Ուզում ենք հասկանալ` որոշ լիազորություննե՞ր են փոխանցվելու նախագահին: Արտահերթ խորհրդարանական ընտրությունները մոտավորապես ե՞րբ եք պատկերացնում, արդեն սկսե՞լ եք քաղաքական ուժերի հետ քննարկումները»,- իր հարցերը հստակեցրեց վարչապետը:
«Շնորհակալ եմ ձեզ և ձեր կուսակցությանը, որովհետև դեռ այն ժամանակ դուք ընդունել եք ընտրությունների առաջարկը: Եվ եթե ընդդիմության մեր գործընկերները ընդունեն առաջարկը, կունենանք արտահերթ խորհրդարանական ընտրություններ համաձայնեցված ժամկետներում: Մենք ընտրությունները դիտում ենք որպես հանրային համերաշխությունը վերականգնելու միջոց, դա գործիք է ժողովրդին արտահայտվելու հնարավորություն տալու համար: Եվ կառավարությունն ու քաղաքական ուժերը կլինեն երաշխավորը, որ այդ ընտրությունները տեղի կունենան ազատ, արդար, օրինական պայմաններում: Ես հույս ունեմ, որ քաղաքական ուժերի հետ այդ համաձայնությունը ձեռք կբերվի»,- պատասխանեց վարչապետ Փաշինյանը:
Փաշինյանի խոսքով` սահմանադրական փոփոխությունները ևս պետք է անել համախմբված:
Մանրամասն՝ տեսանյութում: