Այսօր՝ մարտի 3-ին, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Իմ քայլի» պատգամավոր Մխիթար Հայրապետյանն անդրադարձավ Գիտության և կրթության մասին օրենքի նախագծին. «Մեր քննարկումների առանցքում գիտության ֆինանսավորումն էր: Կուզեի ուղերձ հնչեր, թե որն է կառավարության դիրքորոշումը»:
«Վերջին քննարկման ընթացքում մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ Գիտության պետական կոմիտեն կներկայացնի իր առաջարկները մանրամասն: Մենք նշել ենք, որ պատրաստակամ ենք էականորեն ավելացնել գիտության բյուջեն: Հիմա չեմ ուզում թվերից խոսել»,- պատասխանեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
Մանրամասն՝ տեսանյութում: