Մարտի 3-ին 6,9 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Էլասոնա փոքր քաղաքից 21 կիլոմետր դեպի հարավ – արեւմուտք, քաղաք, որը գտնվում Է Հունաստանի կենտրոնական մասում Լարիսա ավելի խոշոր քաղաքից դեպի հյուսիս: Այդ մասին հայտնել Է Եվրոպա- միջերկրյածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:
Սկզբնապես այն տարածել Էր տեղեկատվություն 5,9 մագնիտուդի մասին, այնուհետեւ բարձրացրել Է մինչեւ 6,9 մագնիտուդ: Այն նաեւ փոխել Է օջախի խորության մասին տվյալները՝ 10-ից մինչեւ 2 կիլոմետր:
Առկա տեղեկատվությամբ՝ երկրաշարժը շատ ուժեղ զգացվել Է Լարիսայում եւ շրջակայքում, ինչպես նաեւ երկրի շատ այլ շրջաններում՝ Աթենքից մինչեւ Սալոնիկ: Ուժգին ցնցումից հետո հետեւել են հետցնցումներ:
Տուժածների եւ ավերածությունների մասին տվյալներ այս պահին չեն ստացվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: