Այսօր՝ մարտի 3-ին, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը խոսեց 2020թ. դեկտեմբերի իրադարձություններին առնչվող համացանցում տարածված եռակողմ հայտարարության մասին. «Այդ փաստաթղթի ներքևում չկար ստորագրություն: Ստորագրվե՞լ է նման փաստաթուղթ, ո՞վ է ստորագրել այն, և այդ փաստաթուղթը էլի՞ ստորագրվել է սպառնալիքի ներքո»:
Պատգամավորի խոսքով` այդ փաստաթուղթը կիրառման կարելի էր դնել բացառապես ԱԺ-ի կողմից վավերացվելուց հետո. «Եթե դա դուք ինքնուրույն եք արել, ուրեմն իշխանություն եք զավթել: Այդ փաստաթուղթը ստորագրածին պետք է որպես ոչ գործունակ անձնավորություն հեռացնել, որպեսզի այդ փաստաթղթի տակից կարողանանք դուրս գալ` որպես պետականություն»:
Մանրամասն՝ տեսանյութում: