Մարտի 3-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 172816 դեպք, որոնցից 163906-ն` առողջացած, 3202-ը` մահվան ելքով, այլ պատճառներով մահվան ելքերի թիվը 819 է:
Այսպիսով` մարտի 3-ի դրությամբ՝ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակման նոր 360 նոր դեպք, 2 մարդ մահացել է։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնի ավագ դասախոս, համաճարակաբան Արման Բադալյանի հետ: