Ի պատասխան ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հեռանալու վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պահանջի, որ հնչեց Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ, ԳՇ-ն արել է հայտարարություն, որ մնում է իր նախորդ՝ վարչապետի հրաժարականի վերաբերյալ հայտարարության դիրքում: «Զինված ուժերը առաջնորդվում է բացառապես պետական շահով և ծառայում է միայն ու միայն իր ժողովրդին՝ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և իրավունքի նորմերով»,- հայտարարել է Գլխավոր շտաբը: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է քաղաքագետ Սուրեն Պետրոսյանի ու իրավաբան Արտաշես Խալաթյանի հետ: