ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը վերջին 7 տարում Հայաստանով թմրանյութի տեղափոխման խոշորագույն դեպք է բացահայտել:
Երևանի մաքսային պահեստներից մեկում կատարված մաքսային հսկողության արդյունքում որպես խմորիչ հայտարարագրված 18.600 կգ բեռի կազմում հայտնաբերվել է հերոինի առանձնապես խոշոր խմբաքանակ՝ 33 արկղ։
Փաթեթավորման հետ միասին շուրջ 365 կիլոգրամ կշռող հերոինի շուկայական արժեքը մոտ 45 մլն ԱՄՆ դոլար է:
Դեպքի առթիվ ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 և 266 հոդվածների հատկանիշներով: Տարբեր քաղաքացիություններ ունեցող 6 անձ ձերբակալվել է։
ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը հորդորում է քաղաքացիներին զերծ մնալ թմրանյութի տեղափոխման հանցավոր սխեմաներ կազմելուց և զգուշացնում՝ վարչությունը շուրջօրյա պայքարում է միջազգային ապօրինի թմրաշրջանառության դեմ՝ միշտ մեկ քայլ առաջ լինելով իրավախախտներից:
Հիշեցնենք, 2014թ-ի հունվարին Հայաստանում կանխվեց մոտ մեկ տոննա թմրանյութի տեղափոխման փորձը։ Այն բերվում էր Իրանից՝ Եվրոպա տեղափոխելու համար։ Ազգային անվտանգության ծառայությունը հայտնեց, որ նման քանակի թմրամիջոց տարածաշրջանում հայտնաբերվում է առաջին անգամ: Մեկ տարի անց Հայաստանում ազատազրկման դատապարտվեցին թմրանյութը տեղափոխող բեռնատարի վարորդ, Վրաստանի քաղաքացի Ավթանդիլ Մարտիաշվիլին և բեռնափոխադրող ընկերության տնօրեն, Թուրքիայի քաղաքացի Օսման Ուղուրլուն։