Thursday, 28 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Մարտի 28-ին ֆուտբոլասերները ներկա կգտնվե՞ն Հայաստան-Իսլանդիա հանդիպմանը

Աշխարհի առաջնության ընտրական փուլի առաջին տուրում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը մարտի 25-ին հյուրընկալվի Լիխտենշտեյին։ Ընդամենը երեք օր անց, մեր հավաքականը Երևանում կմրցի Իսլանդիայի հետ։ Կկարողանա՞ն արդյոք ֆուտբոլասերները ներկա կգտնվել այդ հանդիպմանը։ Կորոնավիրուսի համավարակի հետևանքով Եվրոպայում ֆուտբոլային հանդիպումների մեծ մասը տեղի է ունենում առանց հանդիսականների։ Նշենք, որ երկրպագուներին մարզադաշտ թույլատրել չթույլատրելու հարցը որոշում է տվյալ երկրի ֆուտբոլի ֆեդերացիան ինչպես նաև կառավարությունը։ Միջազգային մրցաշարերում ֆուտբոլասերների մարզադաշտ այցելելու խնդրում ՈւԵՖԱ-ն կարծես թե ձեռնպահ է մնում։ Օրինակ, փետրվարի 18-ին տեղի ունեցած Եվրոպա լիգայի խաղարկության «Կրասնոդար»-«Զագրեբ» հանդիպումը տեղի ունեցավ հազարավոր երկրպագուների ներկայությամբ։ Չմոռանանք նաև անցյալ տարվա հոկտեմբերին տեղի ունեցած Ազգերի լիգայի խաղարկության Էստոնիա-Հայաստան հանդիպումը։

Էստոնիայի ֆուտբոլի ֆեդերացիան թույլատրել էր մարզադաշտի 30 տոկոսի չափավ ֆուտբոլասերների ներկայություն։ Մինչդեռ մեր ենթախմբի մյուս բոլոր հանդիպումները տեղի ունեցան առանց երկրպագուների։ Նշենք, որ ՀՖՖ-ն վերջերս որոշում կայացրեց Հայաստանի առաջնության հանդիպումներին երկրպագուների այցելության սահմանափակումը վերացնելու մասին։ Միանգամայն տրամաբանական կլինի, որ Իսլանդիայի հետ երևանյան հանդիպմանը ֆուտբոլասերները ևս հնարավորություն ունենան այցելելու «Հանրապետական» մարզադաշտ։ Այս հարցում կարևոր է նաև կառավարության դիրքորոշումը։ Վերջին օրերին Երևանում տեղի են ունենում քաղաքական ակցիաներ որոնց մասնակցում են տասնյակ հազարավոր քաղաքացիներ։ Անընդունելի և անհասկանալի կլինի, եթե առաջիկա հանդիպմանը մարզադաշտ այցելելու արգելք սահմանվի։ «Հանրապետական» մարզադաշտը տեղավորում է մոտ 15 հազար երկրպագու։ Վերջին անգամ ֆուտբոլասերը Հայաստանի ազգային հավաքականի հանդիպմանը մարզադաշտից հետևել է 2019 թվականի նոյեմբերի 15-ին։ Այդ օր մեր հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական փուլի շրջանակներում մրցեց Հունաստանի հետ և պարտվեց 0։1 հաշվով։

Այդ հանդիպումից 3 օր անց մեր հավաքականը կրեց պատմության մեջ ամենախայտառակ պարտությունը՝ Պալերմոյում 9։1 հաշվով զիջելով Իտալիային։ Այդ հանդիպումից հետո սակայն մեր հավաքականում իրավիճակ է փոխվել և հավանականությունը մեծ է, որ Իսլանդիայի դեմ մրցավեճում «Հանրապետականի» տրիբունաները լեփ-լեցուն կլինեն։ Վերջին պաշտոնական մրցաշարում մեր հավաքականը հաղթող դարձավ Ազգերի լիգայի C դիվիզիոնում՝ իրավունք ստանալով խաղալու արդեն B դիվիզիոնում։ Ընդամենը կես տարի առաջ դժվար էր հավատալ, որ ֆուտբոլի Հայաստանի հավաքականը կարող է նման արդյունք գրանցել։ Հոկտեմբերին՝ Վրաստանի և Էստոնիայի դեմ մրցավեճերում, մերոնք ցույց տվեցին դժգույն և թույլ ֆուտբոլ։ Ցույց տվեցին այն ֆուտբոլը, որ սովորաբար ցուցադրում էին։ Բարձրակարգ գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հավաքականը դրեց ռելսերի վրա, և առաջխաղացումն իրեն երկար սպասեցնել չտվեց։ Վրաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի դեմ վերջին հանդիպումներում մեր հավաքականը խաղաց տակտիկապես գրագետ և որակյալ ֆուտբոլ։

Ընդ որում, վերջին հաղթանակները մերոնք տոնեցին առանց առաջատար մի քանի ֆուտբոլիստների։ Մեր հավաքականի գլխավոր մարզիչը վերջնականապես կոտրեց այն կարծրատիպը, թե ներկայիս կադրերով հնարավոր չէ խաղալ և արդյունքի հասնել։ Կապառոսը ապացուցեց, որ բարձրակարգ և բանիմաց մասնագետը կարող է եղանակ փոխել և առաջ տանել թիմին։Կորոնավիրուսի համավարակի հետևանքով զրկված լինելով ընկերական հանդիպումներ անցկացնելու հնարավորությունից՝ Կապառոսը Ազգերի լիգայի խաղարկությունը լավագույնս օգտագործեց ըստ էության նոր հավաքական կազմավորելու համար։ Կապառոսը լուծեց առաջին և կարևոր խնդիրը։ Հիմա Հայաստանն ունի հավաքական, որն ի զորու է պայքարելու։ Եկել է առաջ շարժվելու ժամանակը։

Վերադառնալով Իսլանդիայի հետ կայանալիք հանդիպմանը նշենք, որ մարտի 25-ին մերոնք մրցելու են խմբի ետնապահ Լիխտենշտեյնի հետ և հավանականությունը մեծ է, որ Հայաստանի հավաքականը վստահ հաղթանակ կտանի։ Այս հաղթանակը ևս կարող է շարժառիթ դառնալ, որ երեք օր անց ֆուտբոլին և հավաքականի կարոտած մեծ թվով ֆուտբոլասերներ ցանկանան այցելելու «Հանրապետական»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում