Տրանսֆերային պատուհանի վերջին րոպեներին «Լոռին» պայմանագիր է ստորագրել սերբ ֆուտբոլիստ Նիկոլա Պոպովիչի հետ։
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 26-ամյա եզրային հարձակվողը հանդես է եկել սերբական «Դինամո Վրանյե», «Նապրեդակ», «Կոլուբարա», «Բորցա», «Պիվարա», «Մետալաց» ակումբներում, Մոնտենեգրոյի «Գրբալյ» թիմում։
Պոպովիչը Սերբիայի առաջին լիգայի չեմպիոն է։