Կաթսայի մեջ եռացրած ջրում կենդանի եփվելու փոխարեն 534 կենդանի օմար խուսափեցին ամանի մեջ հայտնվելուց և ազատ արձակվեցին Ատլանտիկ Օվկիանոսի մութ ջրերում, հաղորդում է Reuters գործակալությունը:
Տիբեթական բուդդայականների մի խումբ կետաձկներին հետևելու համար նավակից զգուշորեն, հատ առ հատ բաց թողեցին դրանց: Տարբեր տարիքի 30 բուդդայական նախօրոք գնել էին շուրջ 600 ֆունտ քաշի կենդանի օմարներ:
Այս գործողությունը հատուկ պլանավորվել էր օգոստոսի 3-ին` Անիվի պտտվելու օրը: Ըստ տիբեթական լուսնային օրացույցի սա Բուդդայի առաջին քարոզի տարեդարձն է:
«Անգամ եթե նրանց նորից բռնեն, նրանք ավելի երկար կյանք կունենան», – նշել է արարողության մասնակիցներից մեկը: