Տալլինի քաղաքապետարանի հրապարակից տոնածառը հանել են. դրանից զովացուցիչ ըմպելիք և ֆիննական մոմեր են պատրաստելու: Այս մասին ասել է մայրաքաղաքի Կեսկլին շրջանի ղեկավար Մոնիկա Հաուկանիմը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Տոնածառի ճյուղերից զովացուցիչ ըմպելիք կպատրաստի Սաարեմաայի Lahhentagge ոչ մեծ ընկերությունը: Ֆիննական մոմերը պատրաստվելու են ծառի բնից»,- ասել է Հաուկանիմը:
Տոնածառը բերվել է Պյաեսկյուլա միկրոշրջանից, որտեղ այն աճում էր արդեն 45 տարի: Եղևնին ընտրվել է առաջարկվող 26 ծառերից: