Saturday, 20 04 2024
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը

Նույնիսկ Հոկտեմբերի 27-ի դեպքերի ժամանակ, մենք մեզ սպանելով, բանակին զերծ պահեցինք այդ գործընթացներից

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ազատամարտիկների դաշինքի համակարգող խորհրդի անդամ, գնդապետ Ռազմիկ Պետրոսյանը:

– Այսօրվա թիվ մեկ նորությունը նախագահականի հայտարարությունն էր՝ կապված հայտնի սկանդալի՝ ԳՇ պետի և զինվորականների տարածած հայտարարության հետ։ Այդ հայտարարությունը հուշում է, որ իրավունքի ուժով ԳՇ պետը կազատվի պաշտոնից։ Ըստ Ձեզ, ի՞նչն էր ծնել այս խնդիրը։

– Ամեն դեպքում երևույթը ցանկալի չէր, նաև սահմանադրորեն ոչ ճիշտ էր այն, ինչ կատարվեց: Սկսած բանակի հիմնադրման պահից՝ մենք միշտ փորձել ենք բանակը հեռու պահել քաղաքականությունից, և նաև սահմանադրորեն է այդպես, որ բանակը ընդհանրապես պետք է քաղաքական գործերին մասնակից չլինի: Ինձ հաճախ են հարցնում, թե այդ հայտարարությունը քաղաքական է, թե ոչ: Իհարկե քաղաքական է, տվյալ դեպքում կառավարության հրաժարականի խնդիր է դրվում: Մենք ընդհանրապես բանակը պետք է հեռու պահեինք քաղաքականությունից, բայց, ցավում եմ, ունենք այն փաստը, որը տեղի է ունեցել: Իսկ թե ինչի հետևանք է դա, կարելի է տարբեր կերպ մեկնաբանել: Դրա ծագումնաբանությունը եթե փորձենք ցույց տալ այնպես, ինչպես փորձում են ներկայացնել, այսինքն, որ պատճառը ԳՇ պետի տեղակալի ազատման պրոցեսն է, իմ կարծիքով, չէր կարող դա պատճառ լինել, նույնիսկ «Իսկանդերի» մասին հայտարարությունը չէր կարող պատճառ հանդիսանալ, դրանք պարզապես առիթ էին, քանի որ նման կարճ ժամանակահատվածում նման ծավալի ստորագրահավաք կամ գործընթաց իրականացնել չէին հասցնի, այնպես որ՝ խնդիրն ավելի խորքային բնույթ ունի: Ինձ թվում է դա շատ ավելի «դրսից» ուղղորդվող պրոցես է՝ նկատի ունեմ բանակից դուրս ներքաղաքական շրջանակներից ուղղորդվող: Այսօրվա Հայաստանի ներքաղաքական իրավիճակի ազդեցության հետևանքն է:

– Դուք ճանաչում եք նաև այն զինվորականներին, ովքեր ստորագրել են այդ հայտարարությունը:

– Իհարկե: Որպես նախկին զինվորական՝ գիտեմ ինչ հարաբերություններ կան… Այնտեղ կան անձնական կապեր նաև բոլոր այն նախկին զինվորականների հետ, որ այսօր ընդիմադիր դաշտում են, այնպես որ՝ կարող է խնդիրը անձնական տիրույթից լինել, կամ, ինչու չէ, դա կարող է լինել նաև այն պատճառով (որն ավելի վտանգավոր է), որ այսօր ժողովրդի կողմից պահանջ կա բացահայտելու պատերազմի մեր բացթողումները, իսկ մենք գիտենք, որ առաջին հերթին զինվորականները պետք է պատասխան տան, ինչպես նաև Գլխավոր շտաբը:

– Կան զինվորականներ, ովքեր չեն թաքցնում իրենց քաղաքական հայացքները, և հիմա հենց այդ մասին էլ խոսում են, բայց կան զինվորականներ, ովքեր փորձում են մնալ իրենց ուսադիրներին հավատարիմ: Ի՞նչն է այդ անջատման պատճառը, ի՞նչն է զինվորականին տանում դեպի քաղաքականություն, ի՞նչն է գայթակղում նրան:

– Քիչ առաջ իմ նշած պատճառները կարող են լինել, բայց նաև կան շատ այլ տարբեր պատճառներ. ժողովրդավարությունը, ազատականությունը, նախկինում ունեցած խնդիրները, տարբեր տեսակի կապերը, շատ առիթներ կան և շատ պատճառներ կան, բայց ամենացավալին այն է, որ այսօր Հայաստանում այսպիսի ներքաղաքական վիճակ է մեր ռազմական գործողությունների անհաջողություններից հետո, երբ պետք է ազգովի բանակի թիկունքին կանգնեինք, պիտի կարողանայինք Գլխավոր շտաբի, կառավարության, ամբողջ ազգի ուշադրության կենտրոնում պահել բանակը և զբաղվեինք բանակի խնդիրներով:

Իհարկե, «17+»-ը ամեն ինչ խեղեց, շեղեց: Այսօր ընտրել են «Ազգ-բանակ-հաղթանակ» կարգախոսը, բայց իրականում ոչ թե կարգախոսով, այլ հենց բանակով պետք է զբաղված լինեինք այսօր, երբ այդքան զոհեր ու վիրավորներ ենք ունեցել, և երբ մեր պաշտպանական տարածքն ավելի ընդլայնված է… Իսկ այսօր մեր զինվորականները կարևոր գործընթացները թողել են, բայց անկախ նրանից, թե դա ինչի հետևանք է, դրա իրավունք չունեին:

– Դուք վստա՞հ եք, որ զինվորականների այդ հայտարարությունը քաղաքական պրոցեսների ազդեցության ու միջամտության հետ է կապված, այլ ոչ թե զինվորականների նշած մտահոգության:

– Եթե անգամ այդպես չէր, և ԳՇ հայտարարությունը մտահոգություն էր, այն ծառայեց քաղաքական նպատակի, որովհետև նրանց քայլը ոգևորեց նրանց, ում անհրաժեշտությունը կար ռազմի դաշտում, և ում մենք սպասում էինք, իսկ նրանք թաքնվել էին և հայտնվեցին նոյեմբերի 9-ից հետո, երբ որ Հանրապետության հրապարակում «հերոսություններ» էին անում:

– Նախօրեին Մարտի մեկի օրն էր՝ հայտնի իրադարձություններով, դուք որտե՞ղ եք եղել 2008 թվականի Մարտի մեկին:

– Ես եղել եմ Ազատության հրապարակում:

– Բանակը ի՞նչ մասնակցություն է ունեցել:

– Ամբողջ հենց այդ մասնակցությունն է, որ ես չէի ուզենա, որ նորից կրկնվեր: Մենք նույնիսկ Հոկտեմբերի 27-ի դեպքերի ժամանակ՝ մեր սպարապետի մահվան օրը,  ինքներս մեզ սպանելով անգամ, դիմագրավեցինք շատ ավելի լավ, քան Մարտի մեկին, և կարողացանք բանակը զերծ պահել քաղաքական գործընթացներից:

Հիմա քաղաքական դաշտում՝ իրենց ընդդիմադիր հռչակած ուժերի մեջ է այն հիմնական կորիզը, որը չխորշեց Մարտի մեկին բանակն օգտագործել ժողովրդի դեմ, ինչի վերաբերյալ դատական պրոցեսներ են գնում: Շատերին թվում է, թե այսօր գործող իշխանության մնալու խնդիր կա կամ իշխանությանը պահելու համար է ժողովուրդն ըմբոստացել, ո՛չ: Այն քաղաքական ուժը, որ այսօր այնտեղ կանգնած է և նրանց հետևում կանգնած նախկին իշխանություններն են իրենց վարած քաղաքականությամբ, թալանով, ինչու չէ ժողովրդի հանդեպ անհանդուրժողականությամբ 20 տարիներին ձևավորել այն մթնոլորտը, որի մասին այսօր այս ժողովուրդը, ազգը չի մոռացել, չի մոռացել, թե ինչպես են վարվել իր հետ, ու հիմա այդ նույն մարդիկ նորից ուզում են իշխանության գալ:

Ես չեմ տեսել մի երկիր, որտեղ ընդդիմությունը հարուստ լինի իշխանությունից: Եվ առաջին անգամ է, որ իշխանությունն առաջարկում է արտահերթ ընտրություններ, ընդդիմությունը չի ուզում, որովհետև այստեղ խոսքը ոչ թե ընդդիմության, այլ մի խմբի մասին է, որը իշխանություն է կորցրել, և կորցնելու է իր նախկինում թալանած միջոցները, իր համար կենաց-մահու խնդիր է իշխանության գալը: Բայց իրենք ժողովրդի միջոցով երբեք իշխանության չեն եկել, դրա համար չեն ուզենա այդ ճանապարհով գալ իշխանության: Բայց մեր ժողովուրդն արդեն ինքն իր իշխանությունը ձևավորել է, գիտի դրա արժեքը, և դա բաց չի թողնելու: Ես շնորհակալ եմ, որ գոնե վարչապետն իր մեջ ուժ գտավ ժողովրդի՝ իրեն տրված թեկուզ ժամանակավոր իշխանությունը չթողեց, որովհետև ինքը պարտավոր է այն վերադարձնել ժողովրդին, ոչ թե ինչ-որ անհատների կամ խմբերի:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում