1950 թվականից ի վեր Ֆրանսիայում եկեղեցու առաջնորդների կողմից կատարված սեռական հանցագործությունների զոհ կարող էին լինել շուրջ 10 000 երեխաներ: Այս մասին երեքշաբթի հաղորդել է «Եվրոպա 1» ռադիոկայանը՝ վկայակոչելով Եկեղեցում սեռական ոտնձգությունների հարցով անկախ հանձնաժողովի միջանկյալ զեկույցը:
Փաստաթղթում պարունակվող տեղեկատվության համաձայն՝ հանձնաժողովը հավաքել է 6,5 հազար ականատեսի ցուցմունքներ, արխիվային բազմաթիվ նյութեր և հանցագործությունների այլ ապացույցներ: Ինչպես շեշտում է ռադիոկայանը, տվյալները միջանկյալ են, վերջնական զեկույցը կներկայացվի հոկտեմբերին:
Հանձնաժողովը հետաքննություն էր անցկացնում 2018 թվականից. 2020 թվականի աշնանը նա հաղորդել է 3 հազար հնարավոր զոհի մասին: