Շուտով նոր ջրհեղեղ է սպասվում՝ ասել է Ֆրանցիսկոս պապը: Այս մասին գրում է Corriere della Sera թերթը:
Ըստ նրա՝ դա տեղի կունենա, եթե համաշխարհային քաղաքական գործիչները չպայքարեն գլոբալ տաքացման դեմ:
«Դա (ջրհեղեղը) տեղի կունենա, եթե մենք շարունակենք ընթանալ նույն ճանապարհով», – ասել է հովվապետը:
Հռոմի պապը հիշել է, որ Նոյը իր առաքինության շնորհիվ կարողացավ փրկվել ջրհեղեղից: Նա խրախուսոել է մարդկանց խոհեմ լինել: