Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Մարտի 1-ի կրակողներին պետք է փնտրել օլիգարխիկ համակարգի բերած խմբավորումների մեջ. անհնարին ոչինչ չկա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 1-ին Հանրապետության հրապարակում իր ելույթի ժամանակ վերահաստատեց 2018 թվականին Մարտի 1-ի զոհերի հարազատների հանդիպման ժամանակ արած իր հայտարարությունը, թե Մարտի 1-ը բացահայտված է։

«Այո՛, պետք է արձանագրեմ, որ Մարտի 1-ի գործը, ըստ էության, իմ գնահատմամբ՝ բացահայտված է։ Շատերը հարց են տալիս, թե ինչպես կարելի է բացահայտված համարել Մարտի 1-ի գործը, երբ սպանությունները բացահայտված չեն, բայց իմ կարծիքը և անձնական գնահատականն այն է, որ ճիշտ է, կրակողները բացահայտված չեն, բայց սպանությունները, այն ֆոնը, որում դա տեղի է ունեցել, բացահայտված է և դա կերևա գործի դատաքննության ընթացքում»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ պաշտպանական թիմի կողմից ամեն ինչ արվում է դատաքննությունը ձգձգելու համար, որ գործի բազմաթիվ նրբություններ հայտնի չդառնան։ «Այդ ժամանակը ձգում են, քանի որ ոմանք հույս ունեն, որ կկարողանան բռնազավթել ժողովրդի իշխանությունը, բայց մեր ասելիքը կրկին շարունակում է մնալ նույնը։ Իսկ Մարտի 1-ի գործի բացահայտման ճշմարտության առանցքային դրույթն այն է, որ 2008 թվականի իշխանությունները բանակը հանել են սեփական ժողովրդի դեմ, ժողովրդի կամարտահայտումը թույլ չտալու համար, և հենց այս համատեքստում են տեղի ունեցել սպանությունները։ Իսկ նախկին իշխանությունը 2008-ից հետո հոգ է տարել, որ ապացույցները ոչնչանան»,- ասաց վարչապետը։

Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով վարչապետի հայտարարությանը, նշեց, որ ինքն էլ է մշտապես պնդել, որ այն շրջանակը, որի մեջ պետք է փնտրել մարդասպաններին, կա, պարզապես պետք է մի քիչ ջանք գործադրի նախաքննական մարմինը, մի քիչ ճիշտ օպերատիվ աշխատանք տանի, ու ամեն ինչ հնարավոր է բացահայտել։ «Նույն «Չերյոմուխա» կիրառողների հետ կապված ևս շրջանակ կա։ «Չերյոմուխա» կիրառողները կան, բայց ասում են՝ չենք կարողանում անհատականացում կատարել։ Գիտենք, որ սպանություններից 4 հոգուց 3-ը, անգամ 4-ը հենց նրանց կատարածն է, բայց թե ով ում է սպանել, դա է խնդիրը»,- ասաց Սաֆարյանը՝ հավելելով, որ վարչապետը տվյալներ էր ներկայացնում նաև գործի նյութերից ելնելով։

«Այն, որ փամփուշտները փոխվել են, այն, որ ուրիշ տեղ կրակված փամփուշտները բերվել, դրվել են՝ դա նախաքննությամբ արդեն ապացուցվել է, ուղղակի օբյեկտիվ և սուբյեկտիվ նախադրյալներ կան, որ այս գործի բացահայտումը դժվարանում է։ Այն, որ շատ շատերը այսօր Հայաստանում չեն, դիպուկահարներից կան, որ Հայաստանում չեն, դրանք խոչընդոտներ են։ Այո՛, ամեն ինչ արվել է, որ բոլոր հետքերը մաքրվեն։ Նախկին իշխանությունները իմացել են, թե ովքեր են կատարողները և բոլոր հետքերը մաքրել են, որ տարիներ անց այնպես, ինչպես հիմա, նախաքննական մարմինը դժվարություններ ունենա»,-ասաց փաստաբանը՝ հավելելով, որ միևնույն ժամանակ ինքը անհնար ոչինչ չի տեսնում։ Կա անձանց շրջանակ, կա ֆոն, որի վրա երևում են բուն կատարողները և, հնարավոր է՝ այդ ֆոնի վրա բացահայտում իրականացնել, եթե լինի մի փոքր պրոֆեսիոնալիզմ, մի փոքր աշխատանքի տեմպի արագացում, մի փոքր օպերատիվ աշխատողների համագործակցության հրատապություն, և ամեն ինչ իր տեղը կընկնի։ «Առնվազն կեսի մասով կարող են իմանալ, թե ովքեր են կրակողները եղել։ Հետքեր պետք է փնտրեն օլիգարխիկ համակարգի բերած խմբավորումների մեջ։ Հանգիստ կարելի է այդտեղ կրակողներ փնտրել ու գտնել»,- ասաց Սաֆարյանը։

Մարտի 1-ի գործով փաստաբանը հավատում է, որ ՀՔԾ-ում քննվող Մարտի 1-ի մայր գործի շրջանակներում քննությունը կարող է սպանությունների հանգամանքները պարզել։ Գուցե հնարավոր չլինի 10 զոհերի սպանության հանգամանքները բացահայտել, բայց զոհերից կեսի սպանության կատարողներին անհատականացնել, ամբողջովին իրատեսական է։ Սաֆարյանը փորձում է հավատալ, որ իշխանությունը կցուցաբերի վճռականություն և կամք այս առումով, բայց դատարանում Մարտի 1-ի գործի քննության ընթացքը դրական, հուսադրող ոչինչ չի տալիս։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում