«Նախագահը մի քանի օր առաջ փաստաթուղթը հետ ուղարկեց, հայտարարելով, որ այն սահմանադրական չէ: Այս մի քանի օրում Սահմանադրությունը չի փոխվել: Ակնկալում եմ, որ նախագահը կվերադառնա նախորդ որոշմանը»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահը որոշել է երկրորդ անգամ չստորագրել Օնիկ Գասպարյանին պաշտոնանկ անելու մասին վարչապետի առաջարկը: Միաժամանակ, առաջնորդվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հանրապետության նախագահն առանձին դիմումով դիմելու է Սահմանադրական դատարան «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017 թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով: