Հյուսիսային Կորեայում հորդ անձրևների հետևանքով 30 հոգի է զոհվել, հայտնում է Associated Press-ը, հղում անելով հյուսիսկորեական պաշտոնական աղբյուրներին: Նաև ասվել է, որ 15 800 մարդ զրկվել են կացարաններից, հազարավոր տներ և տնամերձ հողամասեր տուժել են:
Կորեացիները նաև շեշտել են ջրհեղեղի հետևանքները հաղթահարելու սեփական ջանքերն ու շնորհակալություն են հայտնել Չինաստանին կարեկցանք ցուցաբերելու համար:
Ինչպես նախկինում հայտնել էինք, Հարավային Կորեայում ջրհեղեղի զոհ էր դարձել 69 մարդ: