Այսօր՝ մարտի 2-ին, ԱԺ հայտարարությունների ժամին «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Կոնջորյանը հայտարարեց. «Մենք փորձում ենք կամուրջներ կառուցել, դուք պարիսպներ եք շարում: Բաղրամյանում հավաքված մարդիկ կազմակերպում են պետության ղեկավարի բեմականացված սպանությունը, մինչդեռ մենք մերժում ենք բռնության կոչերը, բայց դուք անընդհատ խոսում եք արյունից»:
Նա առաջարկեց ապակոդավորել տիկին Զոհրաբյանի ելույթի վերջնամասը. «Որ շատերիդ հետ խոսենք, դուք քաղաքական դաշտի ռահվիրաններն եք: Տիկին Զոհրաբյանն էնպես է խոսում` կարծես Հայաստանի քաղաքական դաշտի Մարգարետ Թետչերն է, պարոն Մելքումյանն էլ` համարյա Չերչիլը: Պարոն Մելքումյանը միկրոֆոնից գոռում ա վրաներս, կարծում եք` վախենո՞ւմ ենք»:
Կոնջորյանն առաջարկեց վերադառնալ քաղաքական երկխոսության դաշտ. «Մեր ժողովուրդը մեզ մանդատ չի տվել, որ իրար վրա գոռանք»:
Մանրամասն՝ տեսանյութում: